• 20:57 – Մենք պատրաստ ենք Ադրբեջանին փոխզիջել Արցախի յոթ շրջան. Սերժ Սարգսյանը վերահաստատեց 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Տնտեսական աճ՝ անկման շնորհիվ

«2016 թվականին Հայաստանի արտահանումն աճեց 20%-ով, այդ թվում՝ դեպի Ռուսաստան արտահանումը՝ 51.5%-ով (արտահանման ծավալը դեպի ՌԴ կազմել է 371 մլն դոլար)։


Այս հանգամանքը երբեմն օգտագործվում է՝ ցույց տալու համար, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը սկսել է «աշխատել», և հայաստանյան արտադրողները սկսել են նվաճել Եվրասիական տնտեսական միության շուկան։ Իրականում 2016 թվականին դեպի Ռուսաստան արտահանման ծավալների կտրուկ աճը պայմանավորված է 2015 թվականի կտրուկ անկմամբ։ Հիշեցնենք, որ, եթե 2014 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել էին 308.4 մլն դոլարի ապրանքներ, 2015-ին այդ ցուցանիշը նվազեց մինչև 245.2 մլն դոլար։


Աճի որակն ավելի ակնհայտ երևում է հատկապես կոնյակի արտահանման ցուցանիշով։ 2016 թվականին Հայաստանից ՌԴ  կոնյակի (ալկոհոլային խմիչքների) արտահանումն աճել է 56.9%-ով և կազմել 125.4 մլն դոլար, որը Հայաստանից ՌԴ արտահանման 1/3-ն է։ Տպավորիչ աճ է, սակայն հիշեցնենք, որ 2014 թվականին արտահանվել էր 132.2 մլն դոլարի ապրանք։ Եվ 2016-ի աճը գրանցվել է այն պարզ պատճառով, որ 2015 թվականին այդ թիվը նվազել էր մոտ 40%-ով՝ հասնելով 79.9 մլն-ի։


Դրա պատճառն էլ այն է, որ ռուբլու արժեզրկման պատճառով տեղական արտադրողների մի մասը պարզապես հրաժարվել է ապրանքն արտահանել Ռուսաստան, փոխարենը՝ գերադասել է պահեստավորել և սպասել ավելի բարենպաստ ժամանակների։ Ինչպես երևում է, այդ բարենպաստ ժամանակը եղել է 2016 թվականը. ռուբլու փոխարժեքի որոշակի ամրապնդումից հետո տեղական արտադրողները սկսեցին արտահանել ոչ միայն՝ նույն տարում արտադրած, այլև՝ 2015-ից պահուստավորած ապրանքը»,–գրում է թերթը։


Ամբողջությամբ՝ «168ժամ» թերթի այսօրվա համարում։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 99


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter