• 21:35 – Տիգրան Ուրիխանյանը ընդունեց ԱՊՀ դիտորդներին 
  • 08:07 – Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 23:22 – Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Ում կողմից է կառավարվում «Ծառուկյան» դաշինքը | A1+

 

«Ծառուկյան» դաշինքը հույս է արթնացնում՝ խաղաղ ճանապարհով երկրում վիճակ փոխելու համար: «Հենց դրա համար էլ ընտրողն այս ուժին պետք է ձայն տա»,- ասում է «Ծառուկյան» դաշինքի անդամ Տիգրան Ուրիխանյանը:

Կա տեսակետ, որ «Ծառուկյան» դաշինքի կազմ են ընդգրկվել օդիոզ դեմքեր, հասարակության շրջանում ոչ միանշանակորեն ընդունվող անձինք: Տիգրան Ուրիխանյանը հետևյալ կերպ է մեկնաբանում: «Դաշինքում կարող են լինել բազմաթիվ մարդիկ, բայց նրանք բոլորն ընդունել են մեկ պարզ կանոն՝ երկրում տնտեսական հեղափոխության արդյունքի ապահովում»:

Մարտի 5-ից կսկսվի քարոզարշավը, սակայն մինչ օրս «Ծառուկյան» դաշինքը չի հրապարակել համամասնական ցուցակը: Ինչո՞վ է պայմանավորված գաղտնիության այսպիսի շղարշ պահելը. «Նման բան չկա: Հավուր պատշաճի առաջիկայում կհրապարակվի»:

Արդյո՞ք հանուն տնտեսական զարգացման «Ծառուկյան» դաշինքը կփոխի իր արտաքին քաղաքական ուղղությունը, Վրաստանի օրինակով:

«Ինչ կապ ունի արտաքին վեկտորն օրինակ օգտակար հանածոների,  մեր երկրին պատկանող պաշարների ճիշտ կառավարման ու բյուջե եկամուտ ավելացնելու հետ: Պետք է ցուցաբերել պետական բյուջեի օգտավետության մոտեցում և ապահովել կենսաապահովման նվազագույն շեմի բարձրացումը»:

Օրերս Սեյրան Օհանյանը հայտարարեց՝ իրենց դաշինքը միակն է, որը չի կառավարվում իշխանության կողմից: Արդյո՞ք դա նշանակում է, որ օրինակ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը իշխանության կողմից է ղեկավարվում. «Մեր դաշինքը կառավարվում է Գագիկ Ծառուկյանի կողմից, և այն կուսակցությունների, որոնք դաշինքը կազմել են»:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 680


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր