• 18:17 – Ավելի քան 1.5 միլիոն դրամ գումար է շորթել 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Մշակույթի պահպանման հետքերով | Ձեր Պատգամավորը

 
Չկա այնպիսի ոլորտ, որտեղ իր սրտացավ մոտեցումը չի ցուցաբերել ԱԺ Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ամենահարազատ ոլորտից եղել է և կա ՀՀ մշակույթը, սկսած մեր կերպարվեստից, թատերարվեստից, կինոարվեստից, երաժշտարվեստից և վերջացրած պատմամշակութային հուշարձաններից: Այդ բոլոր ճյուղերը որքան հնարավոր է քայքայվել են ուշադրության բացակայությունից, ֆինանսերի ոչ նպատակային ծախսելուց, ինչպես նաև ոչ սրտացավ վերաբերմունքից:
 
Կարևորելով ազգի հարստություն հանդիսացող հայ մշակույթը, ԱԺ պատգամավոր, Ալյանս Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը տասնյակ ելույթներ է ունեցել թե Հայաստանի, և թե միջազգային բարձր ամբիոններից, հանդիսացել է միջազգային մշակութային կոնվենցիան մշակող աշխատանքային խմբի առանցքային պատգամավորներից և հեղինակներից:
 
Ինչ վերաբերվում է զբոսաշրջությանը և պատմական հուշարձաններին, ապա Երևանի կենտրոնում ամեն քայլին տեսնում ենք անմխիթար վիճակում, ձյան և ավազի տակ գտնվող մեր հարստությունները, ոչ մեկի մտքով անգամ չի անցնում ձևավորել հատուկ խումբ, որը կիրականացնի հուշարձանների հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքներ:
 
Հայ մեծերի արձանները դարձել են անտեսանելի տարբեր «պոնչիկ և պեռաշկի» վաճառող կրպակների պատճառով, բացակայում են հուշարձանների մասին պատմող ձայնագրություններ հասարակական տրանսպորտում:
 
Այսօր ժամանակ չունենք մշակույթի խնդիրները անտեսելու համար. օրըստօրե հուշարձանները կամ քանդվում են, ինչպես եղավ Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող հիասքանչ հուշարձաններից մեկի հետ, կամ ոչնչացվում են թշնամիների քարկոծումներից և մեր արժեքները սեփականացնելու փորձերից միջազգային հարթակներոում:
Կառույցները, որոնք պատասխանատու են այդ արժեքների պահպանման համար, կարելի է ասել մատնված են անգործության:
 
Տիգրան Ուրիխանյանը և իր մասնագիտական թիմը հրավիրում են մշակույթի բնագավառում զբաղված անձանց համագործակցելու, քննարկելու մշակույթին վերաբերվող խնդիրները, ընդգրկվելու մեր թիմում և միասին գնալու դեպի հաղթանակ: Վստահ եղեք, որ Ձեր բոլոր մտահոգություններն ու խնդիրները լսված կլինեն և ամենակարճ ժամանակահատվածում կբարձրաձայնվեն ՀՀ Ազգային Ժոողովի ամբիոնից կամ կներկայացվեն համապատասխան գործադիր մարմիններին:
 
Տիգրան Ուրիխանյանի շտաբը գտնվում է Կոմիտաս փողոցի 23 շենքի տարածքում, իսկ հարցերի դեպքում նաև կարող եք զանգահարել 096 16 30 30 հեռախոսահամարով:
 
Ա. Ազարյան
FMG.NEWS
24.02.2017



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS
  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 1217

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter