• 22:24 – Վահրա՜մ, Նիկո՜լ, Վահրա՜մ, Նիկո՜լ, մի րոպե. մեր մասին տենց չխոսես, շշով կտամ վապշե - թեժ բանավեճ ԱԺ-ում (Տեսանյութ) 
  • 19:51 – Ամերիկեան Միջազգային Զարգացման Գործակալութիւնը Նոր Ծրագիր Կ՛իրականացնէ Արարատեան Դաշտի Մէջ 
  • 02:26 – Մի խումբ քաղաքական ուժեր պահանջում են ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Ընտրական գործընթացի ժամանակ, ինչ իրավախախտումների համար է քրեական պատասխանատվություն նախատեսված

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ներկայացրել է ընտրական գործընթացի ժամանակ այն արարքները, որոնց համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն:


«ՀՀ քրեական օրենսգրքով՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված ընտրական գործընթացի ժամանակ 12 խումբ արարքների համար, որոնցից 8-ով նախաքննության կատարումը վերապահված է ՀՀ քննչական Կոմիտեին, իսկ 4-ը՝ ՀՔԾ-ին։


Քրեորեն հետապնդելի են համարվում հետևյալ արարքները


Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը Հոդված 149.


Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը Հոդված 150.


Ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը Հոդված 152.


Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը Հոդված 153.


Քվեարկության գաղտնիությունը խախտելը Հոդված 154.


Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելը կամ իրացնելը Հոդված 154.1.


Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի

իրականացմանը խոչընդոտելը Հոդված 154.2.


Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը Հոդված 154.4.


Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը. Հոդված 154.5.


Ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը. Հոդված 154.6


Քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը կամ համարակալված կտրոնը, ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումը, կառավարության կողմից ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից տեղադրված տեսախցիկը, ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելը. Հոդված 154.7.


Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն դիմումին կից ներկայացնելը. Հոդված 154.8.


Պարզաբանում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 149, 154, 154.1 և 154.2 հոդվածներով նախատեսված քրեական գործերով քննությունը, ՀՀ քրդատօրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն, վերապահված չէ Քննչական կոմիտեն, այլ՝ այլ քննչական մարմնի»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 119

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter