• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 08:30 – Գազարով թխվածքաբլիթ 

Հերի՛ք է հանդուրժել. Սեյրան Օհանյանը հետ չի կանգնի իր մտադրությունից

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` երեկ,  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում անդրադարձ  է կատարել վերջին օրերին իր նկատմամբ մամուլում հրապարակվող սպառնալիքներին: Նախկին նախարարը հայտարարել է, որ իրեն որևէ բան չի վախեցնում ու ինքը մտահոգվելու կարիք չունի.«Ես ընդհանուր առմամբ ոչ մի մտավախություն չունեմ ոչ մի բանից, որովհետև գտնում եմ, որ ես իմ ծառայությունը իմ երկրին, իմ հայրենիքին տարել եմ արդար, եթե ինչ-որ խնդիրներ լիներ, ապա այդ խնդիրները ժամանակին կբարձրաձայնեին: Ես ոչ մի բանից, ոչ մի երևույթից և այլն, չեմ վախենում և գտնում եմ, որ դա շահարկումներ է: Ընդհանուր առմամբ այսօր լրատվական դաշտը լցված է տարբեր մեկնաբանություններով, և հիմնական թիրախը ես եմ հանդիսանում: Գտնում եմ, որ դա նաև բարոյականությունից մի քիչ զուրկ երևույթներ են, ճիշտ չեն»,-ասել է Սեյրան Օհանյանը:


Սեյրան Օհանյանը նույն հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իրենք ավարտին են հասցնելու այն ինչ սկսել են.«Ի՞նչ է նշանակում՝ գնալ մինչև վերջ: Եթե մենք սկսել ենք մեր գործունեությունը, իհարկե, պետք է ավարտին հասցնենք»,-ասել է Օհանյանը:


Իսկ թե ինչ է նշանակում ավարտին հասցնել սկսած գործը՝ մենք կարող ենք հասկանալ նախկին նախարարի նախորդ հայտարարություններից: Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված իր հայտարարություններից մեկում Սեյրան Օհանյանը ասել էր.«Չի կարելի այլևս հանդուրժել այն անարդարությունը, այն սոցիալական իրավիճակը, որում ապրում է երկրի կրթագիտական, սոցիալական շերտը: Երկրում պետք է գործեն սոցիալական արդարության, հավասարության մեխանիզմները: Բևեռացումը, որ կա հայ հասարակության մեջ, հասել է անթույլատրելի չափերի:


Մեզ ջրի պես ազատություն է պետք, հացի պես՝ արդարություն…


Եկեք ճեղքե՛նք մեր ազատությանն ու արդարությանը խոչընդոտող բոլոր արգելքները:


Հերի՛ք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարևոր աշխատանք կատարողներին ասում են. «Փող չկա, պետք է համակերպվել…»»,-ասել էր Սեյրան Օհանյանը:


Փաստորեն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը վերահաստատել է իշխանափոխության իր մտադրությունը: Հենց սրանով էլ բացատրվում է այն հակաքարոզչությունը, որը տարվում է Օհանյանի ներկայացրած դաշինքի դեմ: Իշխանությունների որևէ ճնշման գործիք չի թուլացնում Օհանյանի կամքը ու հիմա իշխանությունները փորձում են ուղիղ սպառնալիքներ հնչեցնել:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 200


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր