• 17:45 – Տարկետման կարգի փոփոխությունից տուժելու են լավ սովորողները 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը կմեկնարկի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով: ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո այս մասին հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


Նա լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի ընթացքում հիմնականում քննարկվել են ՀՀԿ-ի քարոզչական նախընտրական փաթեթի հետ կապված հարցեր: Շարմազանովի խոսքով՝ նաև քննարկվել և ընդունվել է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը, որը հանրությանը կներկայացվի մարտի 5-ին:



«Կուսակցությունը որոշել է շատ ակտիվ քարոզարշավ իրականացնել, կօգտվենք ընդունված բոլոր միջոցներից: Քարոզչության հիմքը պետք է լինի ՀՀ անվտանգության ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական առաջընթացի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումը»,- ասաց նա:



Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներին վարկանիշին՝ Շարմազանովը նշեց. «Բոլոր 13 ընտրատարածքներում Հանրապետական կուսակցության տարածքային թեկնածուները ամենամրցունակն են, ամենահայտնի են, և, կարծում եմ, ժողովրդականություն վայելողը: Դա ցույց կտան ապրիլի 2-ի ընտրությունները»:


ՀՀԿ խոսնակը նաև անդրադարձել է ընտրակաշառքների մասին մամուլում շրջանառվող լուրերին. «Ընտրակաշառք երևույթին և առհասարակ բոլոր հակաօրինական երևույթներին ոչ միայն ես, այլ նաև մեր թիմը շատ բացասաբար է վերաբերում: Մենք ունենք շատ հստակ հանձնարարական՝ բացառապես օրենքի սահմաններում քարոզարշավ իրականացնել: Լրատվամիջոցները շատ բան են գրում, բայց ես քաղաքացու բողոք դեռ չեմ լսել»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ ընտրություններից 2 ամիս առաջ կաշառք բաժանելու մասին լուրերը սենսացիա են։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 146

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter