• 18:17 – Ավելի քան 1.5 միլիոն դրամ գումար է շորթել 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Ղալաթ կանի՝ Սեյրան Օհանյանի դեմ գործ հարուցի

«Չնայած «Օհանյան» դաշինքի անդամ, «Համախմբման» նախագահ Վարդան Օսկանյանի տղայի ձերբակալությանն ու մամուլում տարածված տեղեկություններին, թե «Օհանյան» դաշինքի հետ կապված հնարավոր է քրգործ հարուցվի, Վարդանանց փողոցում գտնվող «Օհանյան» դաշինքի շտաբում երեկ «Փաստին» ասացին, որ իրավապահների կողմից իրենց հանդեպ հետաքրքրություն ու հետապնդում այս պահին չկա:


«Որևէ մեկը ղալաթ կանի՝ Սեյրան Օհանյանի դեմ գործ հարուցի: Մարդը 25 տարի իրենց հետ աշխատել է, որից 16 տարին Հայաստանում, 8-ը՝ Ղարաբաղում, կարային ձերբակալեին, քրեական գործ հարուցեին: Հիմա ուզում են մարդկանց վախեցնեն, ես տենց եմ հասկանում»,- «Փաստի» հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Սամվել Բաբայանը՝ շարունակելով. «Քրեական գործերը իրենց վրա են հարուցվելու, թող մտածեն դրա մասին: Եթե մեկը պետական հանցագործ ա, ո՞նց կարա մյուսի վրա գործ հարուցի: Հա, կարան, ինչ ուզում են, կարան, իշխանությունն իրանցն ա: Ուզում են, քրեական գործ են հարուցում, ուզում են կրճատում են, բայց դա ցիրկ ա, էդ ցիրկին մենք չենք ցանկանում մասնակցել»:


Ըստ Սամվել Բաբայանի՝ պաշտպանության նախարարը, ըստ կանոնադրության, պատասխան չի տալիս, թիկունքի պետն ու նախարարի տեղակալներն են պատասխանատուները. «Եթե գործ ունեն հարուցելու, էդ մարդկանց պետք է ձերբակալած լինեն: Քանի չեն ձերբակալել, ուրեմն իմաստ չունի խոսել: Խոսակցություններ են գցում, որ մարդկանց շեղեն»:


«Օհանյան» դաշինքի շտաբի պետ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Փաստի» հարցին, թե հետաքրքրություն կա իրավապահների կողմից իրենց կողմնակիցների հանդեպ, հատկապես՝ Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունից հետո, ասաց. «Այս պահի դրությամբ դեռևս նմանատիպ ահազանգ չունեմ: Հույս ունեմ, որ իշխանությունները Վարդան Օսկանյանի տղայի ձերբակալությունով կսահմանափակվեն և որևէ հետապնդում չեն իրականացնի: Նույնիսկ իրենց տարածած հաղորդագրությունից պարզ է, որ գործ ունենք քաղաքական ինչ-որ գործընթացի հետ, որովհետև որևէ բռնություն չկա, խոսվում է, որ սպառնալիք է եղել: Եթե այլ անձի կողմից լիներ, նման զարգացում չէր լինի: Հույս ունեմ՝ պարոն Օսկանյանի տղայի հետ կապված վիճակն արագ կհանգուցալուծվի: Սա դիտում եմ որպես պարոն Օսկանյանին ակտիվ քարոզարշավից մեկուսացնելու փորձ»:


Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ դաշինքի շտաբները չեն փակվում, բայց չհերքեց, որ դաշինքը ֆինանսական խնդիրներ ունի: «Հայաստանում հիմա ֆինանսական վիճակը լավ է իշխանության մոտ, որը բոլոր օրինական և անօրինական եղանակներով մուտք ունի ՀՀ ֆինանսական ոլորտ, այդ թվում՝ իմ ու ձեր գրպան՝ սկսած արագաչափերով, տեսախցիկներով, վերջացրած մենաշնորհային տնտեսությամբ»,- ասաց Մարտիրոսյանը:


Հետաքրքրվեցինք, թե ճիշտ է, որ հիմա Սամվել Բաբայանն է իրենց ֆինանսավորում: «Ոչ: Բոլորս այս պահի դրությամբ, ամեն մեկս մեր ներածին չափով ներդրում ենք կատարել: Քարոզարշավն օրենքով ֆինանսավորվում է բացառապես հիմնադրամից: Այս պահին հիմնադրամ չկա: Հիմնադրամը կբացվի և մուծումները կլինեն մեր քաղաքացիների կողմից»,- ասաց «Օհանյան» շտաբի պետը:


Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ իրենց դաշինքից հետ կանգնողներ չեն եղել, ընդհակառակը, մի շարք ազատամարտիկներ և ՀԿ-ներ են միանում դաշինքին»:


Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 158

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter