• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Տարոն Մարգարյանի արձագանքը շահարկումներին

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` շարունակվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Անդրադառնալով վերոնշյալ գործընթացի կազմակերպմանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը հանձնարարել է ավելի ինտենսիվ ներկայացնել հանրությանը իրականացվող աշխատանքների բնույթը:


«Դեռևս հունվար ամսից, հաշվի առնելով ձնամաքրման աշխատանքների հետևանքով գլխավոր և երկրորդական փողոցներում առաջացած փոսերի մասին մեր համաքաղաքացիներից ստացվող ահազանգերը, մենք ժամանակից շուտ նախաձեռնեցինք ժամանակավոր փոսալցման աշխատանքներ, որոնք, համաձայն պայմանագրային պարտավորության, իրականացվում են ասֆալտապատող ընկերությունների միջոցներով: Ու թեև այս աշխատանքների մեկնարկի հենց սկզբում հանրությանն իրազեկվել էր դրանց ժամանակավոր բնույթի մասին, այնուամենայնիվ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար պարբերաբար հիշեցրեք հանրությանը, որ տվյալ փոսալցումները կրում են ժամանակավոր բնույթ, և համայնքային բյուջեից դրա համար գումար չի վճարվում: Ինչպես նշել ենք, այս աշխատանքների բուն նպատակը մայրաքաղաքի երթևեկության բնականոն ընթացքն ապահովելն ու վարորդներին հնարավոր անհարմարություններից ազատելն է, ինչը, պետք է նաև փաստենք, որ գնահատվում է վարորդների կողմից», — ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել է նաև իրազեկել հանրությանը, որ արդեն գարնանը, եղանակային բարենպաստ պայմանների առկայության պայմաններում, վերոնշյալ բոլոր հատվածներում կիրականացվեն փոսանորոգման լիարժեք աշխատանքներ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 131

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter