• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

«Րաֆֆի Հովհաննիսյանը ինձ կորցրեց». Զարուհի Փոստանջյան

«Ես սպասեցի, փորձեցի կանխել այդ որոշման առաջ մղելը, սակայն բոլոր նրանք ովքեր գնացին այդ քայլին իրենք հեռացան «Ժառանգության», հիմանական գաղափարախոսությունից»,-Ազատություն Tv-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց, ԱԺ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը, ով այսօր հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին:


Փոստանջյան նշեց նաև որ խնդիրը ոչ թե Օհանյանին և Օսկանյանին միանալու հետ է կապված, այլ Ժառանգության ծրագրի, որը պետք է կյանքի կոչվեր, սակայն այն այլևս կյանքի չի կոչվի:


«Համակարգային փոփոխության ծրագիր է պետք, ոչ թե անհատների` այդպես իրավիճակը չենք կարող փոխել, իսկ այդ փոփոխությունը առաջարկում էր հայկական պետականության վերաբերյալ հռչակագիրը ,ինչը չընդունեցին»,-նշեց Փոստանջյանը:


«Սա 25 տարվա ավտորիտար համակարգ է, որի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանցագործություններ և սրանց պատասխանները պետք է տրվի, երբ ասում են ես պատասխանատու չէի այս կամ այն գործողության համար պետք է հիշեն, որ կա նաև ընհանուր պատասխանատվություն, որպես կառավարության ներկայացուցիչ, և այստեղ պատասխանատվության բաժինը բավականին մեծ է, եթե նույնիսկ այդ մարդը հրաման չի տվել, բայց լռել է , հրապարակավ այդ մասին չես հայտնել և չես նախաձեռնել իրավական գործընթաց այդ ապօրինի հրամանի վերաբերյալ, դա նշանակում է, որ հանցակից է եղել այդ ամենին»-,  ասաց Փոստանջյանը չցանկանալով կոնկետ անուններ տալ:


 Լրագրողի այն դիտարկամանը համաձայն, որի «Ժառանգությունը» միայնակ գնալու դեպքում 5 տեղ կունենար, իսկ այս դաշինքով հնարավոր կլինի մեծամանություն կազմել խորհրդարանում` Փոստանջյանը նկատեց, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը խորհրդարան չի մտնի քանի որ հասարակությունը  ամնեզիայով չի տառապում և շատ լավ պատկերացում ունի թե այդ անհատները ինչպիսի վարքագիծ են դրսևորել 1 կամ մի քանի տարի առաջ, «ես համամիտ էի չմասնակացեինք, բայց պահեինք գաղափարախոսությունը,  ինչը փաստորեն չստացվեց»:


Վերջում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի անձագանքին Փոստանջյանի կողմից Ժառանագությունից դուրս գալու հայտարարության վերաբերյալ, վերջինս ասաց. «Ես ի սկզբանե ասել եմ, որ դեմ եմ ցանկացած դաշինքի, և եթե «Ժառանգություն»-ը գնա այդ ճանապարհով իմացեք ես չեմ ներգրվվելու, հունվարի 15-ին ես Րաֆֆի Հովհաննիսյանին հայտնեցի, որ եթե նման դաշիքն լինի, ապա Ժառանգությունը այլևս իմ համար գոյություն չի ունենա, և նրանք ինձ կորցրին»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 169

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter