• 13:28 – VIDEO. Հայկական զինուժի պատասխան հարվածը. ադրբեջանական զինուժը մեծ կորուստներ է կրել 
  • 19:51 – Ամերիկեան Միջազգային Զարգացման Գործակալութիւնը Նոր Ծրագիր Կ՛իրականացնէ Արարատեան Դաշտի Մէջ 
  • 02:26 – Մի խումբ քաղաքական ուժեր պահանջում են ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Փոսալցման աշխատանքները արվում են շինարարական կազմակերպությունների միջոցներով և դրանք ժամանակավոր են

Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր մի հոդված, որտեղ խոսք էր գնում Երևան քաղաքի փողոցներում փոսալցման աշխատանքների մասին: Հրապարակման մեջ մասնավորապես ասվում էր. «Վերջին 1-2 ամիսների բնակլիմայական դաժան պայմանների արդյունքում Երևանի փողոցներում հայտնվեցին սարսափելի մեծ թվով փոսեր, ինչը, բնականաբար, սկսեց անհարմարություններ պատճառել մայրաքաղաքի բնակիչներին: Օրերս քաղաքապետարանը սկսեց փոսերի ասֆալտապատման աշխատանքները, որոնց իրականացումը, սակայն, մեղմ ասած խնդրահարույց է: …….Ասֆալտապատողները, սակայն, Երևանի քաղաքապետարանի պատվերով և հարկատուների վճարած գումարներով ոտնահարում են բոլոր այդ կանոները և հաճախ ասֆալտը փռում են հենց ջրով լի փոսի մեջ: Բնականաբար՝ առանց մազութի»,-նշվում է հրապարակման մեջ:


Խնդրի կապակցությամբ Politik.am-ը զրուցեց  Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ: Պարոն Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դեռևս հունվարի 13-ին տեղեկացրել են, որ նախատեսվում են ժամանակավոր փոսալցման աշխատանքներ.«Երևանի գլխավոր ու երկրորդական փողոցներում ժամանակավոր փոսալցման աշխատանքները նախատեսվածից շուտ ենք մեկնարկել: Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Նախնական գույքագրումից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերով ստացվող տեղեկությունների հավաքագրումից հետո փոսալցումն իրականացնում են մասնագիտացած այն ընկերությունները, որոնք էլ նախորդ տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքները: Շինարարական կազմակերպությունները Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարտավոր են սեփական միջոցներով վերացնել փողոցներում ի հայտ եկած թերությունները: Ավելի ուշ` եղանակային նպաստավոր պայմանների առկայությամբ կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները»,-ասաց Արթուր Գևորգյանը՝ ավելացնելով, որ այս ընթացքում իրենք բազմաթիվ շնորհակալական խոսքեր են ստացել վարորդներից, քանի որ թեժ գծով նրանց ահազանգերը հաշվի առնելով շատ արագ վերացվել են իրենց նշած ճանապարհների փոսերը:



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 121

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter