• 20:57 – Մենք պատրաստ ենք Ադրբեջանին փոխզիջել Արցախի յոթ շրջան. Սերժ Սարգսյանը վերահաստատեց 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Կարեն Կարապետյանը կհեռանա

Վարչապետ Կարեն Կարապետյանը ինչպես հայտնի է չներառվեց ՀՀԿ ցուցակ: Իհարկե Կարեն Կարապետյանի ցուցակում չլինելու հնարավորության մասին արդեն մի քանի ամիս է ինչ  խոսվում է, սակայն հիմա կարելի է հստակ ասել, որ իշխանութունների պլանները նրա առումով փոխվել են: ՀՀԿ ցուցակի առաջին համարը պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանն է:


Պաշտպանության նախարարը՝ նախագահ Սերժ Սարգսյանի ամենավստահելի գործիչներից է: ՀՀԿ առաջին համարը նրան տալով՝ Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ հասկացնում է իր կլանին, թե ով է լինելու իրեն փոխարինողը: Իհարկե բոլորն են հասկանում, որ փոխարինում ասվածը լինելու է զուտ ձևական ու Վիգեն Սարգսյանը առանց Սերժ Սարգսյանի չի անելու ոչ մի լուրջ քաղաքական քայլ:


Հասկանալի է, որ Վիգեն Սարգսյանը ՀՀԿ հաղթանակից հետո հավականում է ավելի բարձր պաշտոնի քան նախարարի պաշտոնն է: Նա հավակնում է դառնալ ՀՀ վարչապետ և ստանձնել իշխանության ղեկը: Իհարկե ընտրություններից հետո նա միանգամից չի նշանակվի վարչապետի պաշտոնում, քանի որ մինչ 2018 թվականը երկրի փաստացի ղեկավարը կշարունակի մնալ նախագահ Սերժ Սարգսյանը:


Շատերը հիմա կփորձեն հակադարձել, որ Կարեն Կարապետյանը նախապես հայտարարել էր, որ ինքը երկար ժամանակով է ստանձնել վարչապետի պաշտոնը ու հիմա դժվար կլինի նրան հեռացնել վարչապետի պաշտոնից: Այստեղ կա շատ հեշտ լուծում՝ Կարեն Կարապետյանը 2018 թվականին չի ստանձնի վարչապետի պաշտոնն այնպես ,ինչպես չներառվեց ՀՀԿ ցուցակում՝ օրենքի պահանջով: Իհարկե տեսականորեն հնարավոր է նորընտիր Ազգային Ժողովի 3/5-րդով փոխել սահմանադրության արգելքը, սակայն դժվար թե Սերժ Սարգսյանը գնա նման շռայլության:


Անի Ասլյան


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 125


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter