• 17:45 – Տարկետման կարգի փոփոխությունից տուժելու են լավ սովորողները 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Շուտ արեք, միացեք մեզ. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպեց ուսանողների հետ, ներկայացրեց վերջին չորս-հինգ ամիսների ընթացքում Կառավարության կատարած աշխատանքները:


«Ես հատուկ վերաբերմունք ունեմ Երևանի պետական համալսարանի նկատմամբ, բայց մեր հանդիպման պատճառը դա չէ: Կառավարությունը բազմիցս է ասել, որ մեզ համար շատ կարևոր է հետադարձ կապ ունենալ հասարակության հետ և փորձել բարձրացնել քաղաքացիական ակտիվությունը, փորձել հասկանալ ՝ ճի՞շտ ենք գնում թե՞ ոչ»,- ասաց վարչապետը:


Կարեն Կարապետյանն անդրադառնալով իր կառավարման հինգ ամիսների ընթացքում Կառավարության կատարած աշխատանքներին, նշեց, որ յուրաքանչյուր ճյուղի վերաբերյալ տրվել է ախտորոշում, թե ինչ խնդիրներ, ինչ հիվանդություններ ունեն այդ ճյուղում:


«Մենք պետք է մի երկիր ստեղծենք, որտեղ ուսանողը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը իրեն բավարարված և հանգիստ զգա: Այն երկրներն են իրենց երջանիկ համարում, որտեղ այդ պայմանները կան: Մեր հիմնական կապիտալը մարդն է, և մենք հնարավորություն չունենք խելոք չլինելու: Այսինքն՝ մենք ինչ անենք, պետք է խելոք անենք: Տարածաշրջանը, հարևանները, լոգիստիկան, տրանսպորտը, ամեն ինչը պարտադրում են, որպեսզի մենք լինենք խելոք ու կիրթ: Այդ իսկ պատճառով մեր հիմնական կապիտալը մարդն է»,- ասաց Կարեն Կարապետյանը:


«Այն բիզնես երեք նախագծերը, որոնք կհաղթեն, մենք պատրաստ ենք դրանք ֆինանսավորել: Մենք մեր թիմը համալրելու խնդիր ունենք և ցանկացած գաղափար, որ ունեք մեր երկրի զարգացման վերաբերյալ, պատրաստ ենք քննարկել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում»,- ասաց վարչապետը:


Եզրափակելով խոսքը՝ վարչապետ դիմելով ուսանողներին ասաց. «Ուրախ եմ ձեզ հետ հանդիպել, պայծառ, սիրուն դեմքեր եք, շուտ արեք, միացեք մեզ, որովհետև մենք ձեր կարիքն ունենք»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 187

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter