• 22:24 – Վահրա՜մ, Նիկո՜լ, Վահրա՜մ, Նիկո՜լ, մի րոպե. մեր մասին տենց չխոսես, շշով կտամ վապշե - թեժ բանավեճ ԱԺ-ում (Տեսանյութ) 
  • 19:51 – Ամերիկեան Միջազգային Զարգացման Գործակալութիւնը Նոր Ծրագիր Կ՛իրականացնէ Արարատեան Դաշտի Մէջ 
  • 02:26 – Մի խումբ քաղաքական ուժեր պահանջում են ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Գագիկ Ծառուկյանի վրա որեւէ մեկը ճնշում գործադրել չի կարող

Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Ծառուկյան դաշինքից դուրս մնացած ուժը ժամանակ չի ունեցել միայնակ մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ապահովել։


«Իշխանական որոշ օղակներ չեն ցանկանում, որ Ռամկավար ազատական կուսակցությունը որևէ ձևաչափով մասնակցի այս ընտրություններին»,-Հակոբ Ավետիքյանը չգիտի՝ ինչու են իրենք իշխանության կողմից նման վերաբերմունքի արժանացել։ Դա այն դեպքում, երբ ընդդիմադիր ՀՌԱԿ-ը երբեք արմատական հռետորաբանություն չի օգտագործել։


Ըստ նրա՝ իշխանությունը ցանկանում է Սփյուռքում մեկ կուսակցության մենիշխանությունը պահպանել, և դա Դաշնակցությունն է։


Ազգային Ժողովի  ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով այս մեղադրանքներին Politik.am-ի հետ զրույցում ասաց. «Թե՛ պարոն Ավետիքյանը եւ թե՛ ցանկացած ոք, կարծում եմ, հրաշալի հասկանում է, որ Գագիկ Ծառուկյանի վրա որեւէ մեկը ճնշում գործադրել չի կարող։ Ուստի, ես բարեկամաբար խորհուրդ եմ տալիս թե՛ պարոն Ավետիքյանին եւ թե՛ մեր մյուս գործընկերներին պրոբլեմը փնտրել սեփական թիմի եւ սեփական կուսակցության մեջ։ Եթե մի ամբողջ ավանդական կուսակցություն երկու շաբաթ է՝ չի կարողանում որոշել, թե իրենցից ո՞վ է «ֆեյք» եւ ո՞վ է «օրիգինալը», այստեղ, կարծում եմ, բացարձակապես կոռեկտ չէ շահարկել Ծառուկյանի անունը։ Գագիկ Ծառուկյանի վերընտրվելուց հետո այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր զարթոնքն է ապրում, եւ կրկին անգամ վստահաբար կարող եմ ասել, որ թե՛ նախկին եւ թե՛ ներկա որեւէ իշխանավորի ազդեցություն ո՛չ նախկինում եւ ո՛չ էլ այժմ չի եղել ու չկա»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։


 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 122

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter