• 18:17 – Ավելի քան 1.5 միլիոն դրամ գումար է շորթել 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

ՀՀԿ ռեյտինգային ցուցակը պատրաստ է

ՀՀԿ ռեյտինգային առաջադրումների ամբողջական ցուցակը պատրաստ է: Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց 13 ընտրատարածքներում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների անունները:


Շարմազանովն ասաց, որ Երևանի ընտրատարածքներում Հանրապետականը 38 թեկնածու է առաջադրել:


Նշենք, որ ռեյտինգային ցուցակում տեղ չեն գտել Մանվել Գրիգորյանը և Մհեր Սեդրակյանը:


Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակին կուսակցությունը կանդրադառնա չորեքշաբթի օրը:


Հարցին, թե Հանրապետականները մեկը մյուսի դեմ է պայքարելու, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Մեր թեկնածուները ոչ թե պայքարելու են իրար դեմ, այլ պայքարելու են, որ Հանրապետական կուսակցությունը ստանա հնարավորինս շատ ձայներ»:


Թիվ 1 ընտրատարածքում, որտեղ ներառված է Ավանը, Նոր-նորքը և Քանաքեռ-Զեյթունը, կառաջադրվեն Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյան, Երկրապահ կամավորականներից Ղուկաս Ուլիխանյան, Միհրան Պողոսյան և այլք: Այստեղ ՀՀԿ առաջադրել է 12 թեկնածու:


Թիվ 2 ընտրատարածքում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշենում հայտնի դեմքերից առաջադրվել են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գևորգյանը և այլք:


Թիվ 3-ում առաջադրվել են Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյանը և այլն:


Թիվ 4 ընտրատարածքում՝ Երևանի կենտրոնում առաջադրվելու են Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյան:


 


Շիրակում՝ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:


 


Տավուշում կառաջադրվեն պատգամավոր Հակոբ Հակոբյանը, գործարար Գրիգոր Ավայանը, Հասմիկ Ամիրյանը, նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը:


 


Գեղարքունիքում կառաջադրվեն մարզպետ Րաֆիկ Գրիգորյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Սևանից՝ Աշոտ Ավետիսյանը:


 


Կոտայքի մարզում՝ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Մաքսային և հարկային ծառայության արդեն նախկին աշխատող, գեներալ Սամվել Սանամյանը, փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը:


 


Արագածոտնում՝ պատգամավորներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, պատգամավոր Մնացական Մնացականյանը:


 


Արմավիրից առաջադրվել են ԱԺ պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Ալեքսան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյանը և այլն:


 


Վայոց Ձոր և Սյունիքի մարզերից՝ Աշոտ Արսենյանը, Նարինե Առաքելյանը, մարզպետ Վահե Հակոբյանը, Ավետ Սարգսյան, Մուրադ Գրիգորյանը, քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և այլն:


 


Լոռիում առաջադրվել են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արկադի Համբարձումյանը, Գրիշա Դավթյանը, Լուսինե Մեջլումյանը, Օլեգ Իգնատենկոն:


 


Արարատում կառաջադրվեն Արայիկ Գրիգորյանը, Ալիկ Սարգսյանը, Հայկ Հովհաննիսյանը, Մուրադ Մուրադյանը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 215

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter