• 18:17 – Ավելի քան 1.5 միլիոն դրամ գումար է շորթել 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Ադրբեջանը` Արցախի նկատմամբ ճնշումը մեծացնում է

Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք չեն կարող մտահոգվելու տեղիք չտալ  մեզ:


Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա բլոգեր Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվեց: Իսկ ահա այսօր բլոգեր Լապշինը արդեն տեղափոխվել է Բաքու: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Լապշինին Բաքվի օդանավակայանում դիմավորել են դիմակավորված հատուկջոկատայինները:


2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում):


Լապշինի ձերբակալությամբ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ստեղծել վախի մթնոլորտ և ստիպել իրավապաշտպաններին ու հայտնի լրագրողներին չայցելել Արցախ:  Իրադարձությունների նման զարգացման դեպքում վստահաբար կարելի է ասել, որ Ադրբեջանի իշխանությունները կհասնեն այն նպատակին, որը դրվել է այս ամբողջ քաղաքական ներկայացման հիմքում:


Լապշինի գործը դեռ չավարտված Արցախի նկատմամբ դեմարշ սկսեց Ուկրաինան: Ուկրաինան արգելել է Արցախում արտադրված բոլոր տեսակի ապրանքների ներկրումը երկրի տարածք: Ինչպես այսօր տեղեկացրել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն, նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի մաքսային ծառայությանը կարգադրել է քայլեր ձեռնարկել, որպեսզի Արցախում արտադրված ապրանքները չհայտնվեն Ուկրաինայի տարածքում: Համապատասխան կարգադրությունը Պորոշենկոն արել է հունվարի 18-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո:


Իհարկե պետք է նկատել, որ Ուկրաինա արտահանվող արցախյան արտադրանքը այդքան էլ մեծ չէ, սակայն սա ևս կարող է նախադեպ լինել: Եվ Արցախից արտահանվող արտադրանքի դեմ քայլեր կարող են անել նաև այլ պետություններ:


Ադրբեջանը անում է ամեն բան, որպեսզի Արցախի հետ համագործակցել ցանկացող պետությունները և գործիչները համագործակցությանը միտված քայլեր անելուց առաջ հաշվի առնեն այն խնդիրները, որը կարող է Ադրբեջանը ստեղծել նրանց համար: Այս պահին կարելի է ասել, որ Ադրբեջանին հաջողվել է որոշակի հաջողությունների հասնել ու այս պահին տպավորություն է ստեղծվել, որ Արցախի շուրջ օղակը սեղմվում է:


Անի Ասլյան


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 198

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter