• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:16 – Լեբկուխեն 

Ում կզիջի Սերժ Սարգսյանը. ով է առավել վտանգավոր

333collageԳրեթե 9 տարի Սերժ Սարգսյանը գտնվում է Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին: Իր կառավարման վերջին տարիներին  Սերժ Սարգսյանի համար իշխանությունը եղել է միահեծան և գրեթե բոլոր որոշումները կայացրել է միայնակ իր նեղ շրջապատի հետ միասին: Հենց այս տարիներն էլ համարվում է Հայաստանի ամենավաթարագույն տարիները: Սերժ Սարգսյանի քաղաքականությունը տապալվել է գրեթե բոլոր ոլորտներում: Չկա մի ոլորտ, որի  վերաբերյալ հնարավոր լինի խոսել դրական առումով և բերել դրական ցուցանիշներ: Չհաշված իրարկե կոռուպցիայի մակարդակի բարձրացումը, որը անշեղորեն աճել է:


Այս ամենը հասկանալի է նաև Սերժ Սարգսյանի և իր թիմի համար: Սրանով է պայմանմավորված վերջին ամիսների փոփոխությունները, որով Սերժ Սարգսյանը իր պատասխանատվության մի մասը թողնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ կանգնած անձանց վրա: Սա անգամ նկատելի է նախագահականում կատարված փոփոխություններով: Սերժ Սարգսյանը մեծ ճնշումների էր ենթարկվում Քոչարյանական թևի կողմից և իր համար լավագույն լուծումը որոշակի զիջումների գնալն էր:


Սերժ Սարգսյանի տրամադրությունները հասկացել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահը հասկանում է, որ այսպես այլևս շարունակվել չի  կարող և Սերժ Սարգսյանը պատրաստ է իշխանությունը կիսել  այլ ուժերի հետ միայն թե ամբողջական պատասխանատվություն չկրի ու հնարավորություն ունենա երկիրը հանել այս դժվարին վիճակից: Ահա այս իրավիճակից էր բխում Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը: Նա եկավ հայտարարելու, որ ինքն ու իր թիմն էլ կան և պարտադիր չէ, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը կիսի Ռոբերտ Քոչարյանի հետ:


Առաջիկայում կարևորագույն ընտրություններ են մեր երկրի համար և ժամանակը ցույց կտա, թե որ կողմի համար զիջումների կգնա Սերժ Սարգսյանը: Ակնհայտ է մեկ բան, որ Սերժ Սարգսյանը կզիջի նրան ով ավելի մեծ վտանգ է ներկայացնում իր համար: Իսկ թե նախկին նախագահներից ով է առավել վտանգավոր Սերժ Սարգսյանի համար սա ևս մենք շուտով կտեսնենք:


Անի Ասլյան


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 264


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր