• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 19:30 – Բալը ձյան տակ 

Թուրքիան 24 ավիահարված է հասցրել քրդական դիրքերին

f584e38d2a0c61_584e38d2a0c9f.thumbԹուրքական ԶՈւ-ն օդային գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 


Գործողության ընթացքում Թուրքիայի օդուժը F16 կործանիչների միջոցով ընդհանուր առմամբ 24 հարված է հասցրել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման ենթակայության տակ գտնվող դիրքերին, ոչնչացվել է շուրջ 12 դիրք:

Գործողությունից հետո թուրքական կործանիչները վերադարձել են Թուրքիայի տարածքում գտնվող իրենց ավիաբազաները:


ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:


Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 323


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր