• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:04 – Սրտաձև էկլեր 

Հայաստանը կարող է պահանջել բանակցություններում ԼՂ մասնակցությունը

ambassador_evans_at_ancil21.thumbՀայաստանը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային սեղանի շուրջ վերադառնալու նախապայման, կարող է պահանջել բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Այս մասին Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի միջոցառման ընթացքում հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը.


«Ես օրինակ հայերին չէի մեղադրի, եթե բանակցությունները վերսկսելու նախապայման դրվեր սեղանի շուրջ Ղարաբաղի մասնակցությունը»,–«Ամերիկայի Ձայնը»մեջբերում է Էվանսի խոսքերը:


Էվանսի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը վաղուց պատրաստ է ինքնուրույն քաղաքականություն վարել։ «Ղարաբաղը մեծանում է: Եվ Ղարաբաղը որոշակիորեն Հայաստանից անջատվում է: Ոչ թե բացասական իմաստով, այլ անկախ լինելու իմաստով»,– ասել է նա:


Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Միացյալ Նահանգների դերի մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում խոսել է նաև Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը: Նրա խոսքով, կոնգրեսականները նախատեսում են մոտ ապագայում այս հարցերը քննարկել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։


«Մենք նախատեսում ենք հանդիպել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ, որպեսզի համոզված լինենք, որ նրանք պատշաճ ուշադրություն են դարձնելու Մինսկի խմբում ամերիկյան համանախագահությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, որն Արցախը հայաշատ կպահի»,– ասել է նա:


Կոնգրեսական Փալոնն ընդգծել է, որ Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբը երկկուսակցական է և շարունակելու է արդյունավետ կերպով գործել անկախ նրանից, թե ում կողմում է Կոնգրեսի մեծամասնությունը՝ դեմոկրատների թե, ինչպես այժմ` հանրապետականների:


 


 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 363


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր