• 21:35 – Տիգրան Ուրիխանյանը ընդունեց ԱՊՀ դիտորդներին 
  • 08:07 – Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 23:22 – Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Մութ հատված չի մնա: Տիգրան Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության երիտասարդական թևը, որը կուսակցության հիմնադրման ժամանակ ստեղծվել էր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ, օրերս հայտարարեց իր վերակազմակերպման մասին: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ինքը «Ալյանս»-ից դուրս չի եկել, այլ միայն հրաժարական է տվել կուսակցության նախագահի պաշտոնից՝ քաղաքական մի շարք իրադարձությունների արդյունքում: «Բայց դա չի նշանակում, որ ես փոխելու եմ իմ կուսակցական պատկանելությունը»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ  քաղաքականություն վերադարձի դեպքում կմիանան Ծառուկյանին, պատգամավորը երիտասարդական թևի վերաբերյալ ասաց, որ ողջունում է նրանց ակտիվ քաղաքական գործունեությունը և նշեց, որ  երիտասարդական թևը չի գործելու «Ալյանս»- ի ձևաչափով:

«Իսկ «Ալյանս»-ի վերաբերյալ չեմ կարող միանձնյա պատասխանել կուսակցության հետագա գործունեության մասին, բայց շատ մոտ ապագայում տեղի կունենա կուսակցության համագումարը, կհստակեցվեն դիրքորոշումը և անելիքների պլանը և կներկայացվեն, որևէ մութ անկյուն չի մնա»:

Գագիկ Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ Ուրիխանյանը նշեց, որ եթե մի բան պահանջվում է ժողովրդի՝ տասնյակ հազարավոր մարդկանց կողմից, ապա դա ունի օբյեկտիվ պատճառներ և դրա հետ հաշվի չնստել ոչ ոք չի կարող:

Ուրիխանյանը կողմ է ընտրություններին դաշինքով մասնակցելուն, քանի որ կարծում է, որ ոչ մեծ կուսակցությունները առանձին մասնակցության դեպքում  հնարավորություն չունեն հաջողություն ունենալու: Նա նշեց, որ հնարավորություն չի տենում համագործակցելու այն ուժերի հետ, որոնք չեն սպասարկում ժողովրդի շահը:

Մանրամասները՝ տեսանյութում:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 319


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր