• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 19:30 – Բալը ձյան տակ 

Թուրքիայում ձերբակալվել են մի շարք դասախոսներ

 թուրքիաՈստիկանական հատուկ գործողության ընթացքում 14 դասախոս է ձերբակալվել, Թուրքիայի 7 նահանգներից, տեղեկանում ենք  թուրքական «Անադոլու» գործակալությունից: 


Սըվասից 6, Անկարայից և Կայսերիից 2-ական և Ըսպարտայից, Յոզղատից, Մանիսայից ու Քոջաելիից մեկական դասախոս մեղադրվում են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժմանն անդամակցելու համար:


Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 357


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր