Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Ովքեր են Հեռուստամարաթոն 2016-ի խոշոր նվիրատուները » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 08:30 – Ընդհատակյա շարժման առաջնորդները միջնորդություն են ներկայացրել դատարան. փաստաբան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ովքեր են Հեռուստամարաթոն 2016-ի խոշոր նվիրատուները

collage«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2016-ը, որն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո, արձանագրեց 15,428.777 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Հայաստանում եւ Արցախում կշարունակվեն նպատակային ծրագրերը:

Առաջիկա օրերին իրենց հանգանակություններով հեռուստամարաթոնին կմիանան նաեւ Հիմնադրամի տեղական մարմինները Բրազիլիայում /նոյեմբերի 26-27՝ հեռախոսամարաթոն/, Լիբանանում /դեկտեմբերի 7՝ ռադիոթոն/ եւ Մեծ Բրիտանիայում /դեկտեմբերի 11՝ հեռախոսամարաթոն եւ բարեգործական քայլարշավ/:


Հեռուստամարաթոն 2016-ի խոշոր նվիրատուներն են՝ Անդրանիկ եւ Սեդա Բաղդասարյանները /ԱՄՆ/՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար, Սամվել Կարապետյանը /ՌԴ/՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը /ՀՀ/՝ 350 000 ԱՄՆ դոլար, Ռեյ Հարթունյանը /ԱՄՆ/` 200 000 ԱՄՆ դոլար, Սամվել Ալեքսանյանը /ՀՀ/՝ 200 000 ԱՄՆ դոլար, Վարուժան Գրիգորյանը /ՀՀ/՝ 100 000 ԱՄՆ դոլար, Ֆլեշ ՍՊԸ-ն /ՀՀ/՝ 100 000 ԱՄՆ դոլար, Հակոբ Բաղդասարյանը /ԱՄՆ/՝ 100 000 ԱՄՆ դոլար, Գագիկ Ծառուկյանը /ՀՀ/՝ 100 միլիոն ՀՀ դրամ, Գրանդ Հոլդինգը /ՀՀ/՝ 60 միլիոն ՀՀ դրամ եւ Մաքուր երկաթի գործարանը /ՀՀ/՝ 20 միլիոն ՀՀ դրամ:


Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել:


 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 227


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր