Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Նախատեսվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 12:54 – ՊՆ կապիտանը յուրացրել է զորամասին հատկացված 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Նախատեսվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

Նալբանդյան-ՄամեդյարովՀայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ Համբուրգում՝ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում:


Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք անհամբերությամբ ենք սպասում, որպեսզի Համբուրգում կայանա երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ շարունակելու կարևոր բանակցությունները հակամարտության կարգավորման հիմնական հարցերի շուրջ»,- ասել է Ուորլիքը:


Հարցին, թե արդյոք մինչ համբուրգյան նիստը նախատեսվում է ինչ-որ հանդիպում՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ, ամերիկացի համանախագահը պատասխանել է. «Մենք մշտական կապի մեջ ենք նախագահների ու նախարարների հետ, պատրաստ ենք հանդիպում անցկացնել ցանկացած պահի»:


Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքներով տարածած հայտարարությունում նշել էին Համբուրգում երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպման հնարավորությունը։

ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը Համբուրգում կկայանա դեկտեմբերի 8-9-ը։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 293


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր