• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

«Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարը (Photo, Video)

 

ՀՀ Կառավարության դահլիչում, որտեղ այսօր ասեղ գցելու տեղ չկար, մեկնարկել է «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարը: 
«Ալյանս» կուսակցության 2-րդ արտահերթ համագումարին մասնակցել է գրանցված 877 պատվիրակ: 
 
ՀՀ  օրհներգի հնչումից հետո հաստատվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը, ապա ելույթով հանդես եկավ ՄԻՊ թեկնածու, իրավական հանձնաժողովի նախագահ Նարեկ Ալոյանը: «Մի ժամանակ կարծում էի, որ քաղաքականությունն անբարոյականություն է, սակայն իմ խորին համոզմամբ քաղաքականությունն այն գործիքն է, որը հայտնվում է բանիմաց մարդկանց ձեռքերում, կարող է փոխել ժողովրդի կյանքի որակը»,- ասաց Ալոյանը, ապա քննադատական խոսքեր ուղղեց իշխանությանը: 
Խոսելով կուսակցության ստեղծման նպատակի մասին Ալոյանն ասաց, որ ազնիվ ու բանիմաց մարդկանց իշխանություն բերելու համար  է ստեղծվել «Ալյանս»-ը: «Պատժել գողերին, ետ բերել թալանածը, արտակարգ տնտեսման ռեժիմի անցնել: Առաջ դեպի ապագա»,- եզրափակեց իր ելույթը «Ալյանս»-ի անդամը:

 
Կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարութունյանն էլ շնորհավորեց «Ալյանս»-ի մեկ ամյակի առթիվ։ Հետո նա ելույթ ունեցավ համախմբվածության մասին՝ հայտարարելով, որ երկրում տեղի է ունենալու սերնդափոխություն։ Սարգիս Հարությունյանն ասաց, որ պետք է մասնակցեն ՏԻՄ եւ ԱԺ ընտրություններին։ Նա ասաց, որ մասնակցելու են Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, որպեսզի այս երկու խոշոր քաղաքները կարողանան ծաղկեցնել։ Նա ասաց, որ ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան չունի այլընտրանք։ 
 
Քվեարկությամբ հաստատվեց, որ «Ալյանսը» մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության անդամների մեծամասնությունը նաեւ դեմ չեղավ, որ «Ալյանսը» 2017թ. խորհրդարանական ընտրություններին այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր դաշինք կազմի: Հայտարարվեց, որ աշնանը կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում «Ալյանսն» առաջադրելու է «Լոռեցիների միավորման» նախագահ Մենուա Բրուտյանի թեկնածությունը:
Ելույթում Մենուա Բրուտյանն ասաց. «Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում կանխորոշվելու է վանաձորցիների ապագան: Քաջատեղյակ եմ տարիների ընթացքում իշխանության անգործության արդյունքում կուտակված խնդիրների մասին` անօրինական որոշումներ, ապօրինի գործողություններ, անարդյունավետ կառավարում քաղաքապետարանում, ֆինանսական միջոցների վատնում, ստվերային տնտեսություն: Այս ամենի արդյունքում ունենք քանդված եւ քանդվող փողոցեր ու շինություններ, մութ, կեղտոտ, անշուք դարձած Վանաձոր, որտեղ մարդիկ ապագա չեն տեսնում եւ գաղթում են»: Բրուտյանը հավելեց, որ պարտավորվում է վերականգնել արդարությունը, վերջ դնել կոռուպցիային եւ ապօրինություններին, արմատախիլ անել ստվերային տնտեսությունը, վերահսկել համայնքային բյուջեն, ծառայել բնակիչերի բարեկեցության բարելավման գործին: 

Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում շնորհավորեց Հանրապետության 98-րդ տարեդարձը։ Նա ասաց, որ իրենք այստեղ են հավաքվել Հայաստանի առկա խնդիրները քննարկելու նպատակով։ 
 
«Այլ անելիք, բացի պետական կառավարման կարգերի վերաբերյալ մտահոգությունները բարձրաձայնելուց, դրանք հանրությանը ներկայացնելուց, հայաստանյան քաղաքական կուսակցություններն այլ անելիք չունեն` ըստ իս եւ դասագրքերի: Ուրախ եմ, որ երկրում դեռ կան մարդիկ, որոնք նման թիմով եւ որակով կարող են հավաքվել, մեկտեղել մտավոր եւ ֆիզիկական պոտենցիալը` խնդիրների շուրջ խոսելու եւ ընտրությունների ձեւով գնահատական ստանալու համար: Մենք պետք է հանրության դատին ներկայանանք առաջիկա խորհրդարանական ընտրություներում»
Պետական կառավարման համակարգ պետք է բերել նրանց, որոնք ունեն խիղճ, հանրային շահի գիտացում, գիտելիք եւ կարողություններ, մաքուր կենսագրություն, օգտակար գործողության գործակից ապահովելու հմտություններ: «Այլանսի» ճանապարհն այդպիսի մարդկանց բացահայտելն է»: մայիսի 28-ին, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության երկրորդ արտահերթ համագումարի ընթացքում հայտարարեց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: 

Տիգրան Ուրիխանյանի բնորոշմամբ` առաջիկա ՏԻՄ եւ 2017թ. ընտրություններին մասնակցելու դեպքում «Այլանսը» պետք է ներկայացնի այնպիսի մարդկանց, որոնք կարճ ժամանակում քաղաքացու համար կյանքի որակ կապահովեն, կիրականացնեն վերահսկողություն եւ ամենօրյա աշխատանքով պատասխանատու կլինեն յուրաքանչյուր քաղաքացու համար

«Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարը ավարտվեծ կուսակցության օրհներգի կատարմամբ: 

 



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 1364


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter