Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Թուրքիան Անկարայում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը գցել է Ասադի վրա » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 08:30 – Ընդհատակյա շարժման առաջնորդները միջնորդություն են ներկայացրել դատարան. փաստաբան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Թուրքիան Անկարայում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը գցել է Ասադի վրա

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայի տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը գցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի վրա, փոխանցում է Reuters-ը:


Ինչպես նշում է Hurriyet-ը Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայի ահաբեկչությանը մասնակից են նաև քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները: Նրա խոսքով, պայթյունն իրականացրել է 1992թ.-ին ծնված սիրիացի Սալիհ Նեսերը, ով կապված է այդ կազմակերպության հետ: Նրա խոսքով, մահապարտն աջակցություն է ստացել Քրդստանի բանվորական կուսակցությունից:


Դավութօղլուն նաև զգուշացրել է ՌԴ-ին չօգտագործել քրդերին Թուրքիայի դեմ և հավելել, որ նրանք շարունակելու են խոցել քրդական դիրքերը, փոխանցում է Слон.ру կայքը:


Նշվում է, որ հարյուրավոր գրոհայիններ անցել են թուրք-սիրիական սահմանն ու ուղղվել դեպի Ազազ քաղաք, որը գտնվում է քրդական ուժերի շրջափակման ներքո: Նշվում է, որ երկու հազար գրոհայիններ, որոնք աջակցում ենապստամբներին, մեքենաներով լքել են թուրքական տարածքն ու ուղղվել Հալեպի հյուսիսում գտնվող Ազազ քաղաք: Նրանց նպատակն է ուժեղացնել քաղաքի պաշտպանությունը, որին մոտենում են կառավարական ուժերին հավատարիմ քրդական ուժերը:


SANA-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ սահմանը հատել է հինգհարյուր գրոհային: Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետ կապված, որի հետևանքով զոհվել է 28 և վիրավորվել 61 մարդ, ձերբակալվել է ինը կասկածյալ:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 356


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր