• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:04 – Սրտաձև էկլեր 

Կանադան մեծ ներդրող է հատկապես Կապանում գործող մի շարք ընկերություններում․ դեսպան

Կանադան մեծ ներդրող է հատկապես Կապանում գործող մի շարք ընկերություններում․ դեսպան

Կառավարության ընդունելությունների տանը այսօր կազմակերպվեց կանադական երեկո, որին ներկա էր ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քերը, հայկական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեց կանադական գինիների տեսականի, իսկ այնուհետև նրանք հնարավորություն ունեցան համտեսելու կանադական մսամթերքը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց դեսպանը, ներկայացված են Կանադայի բոլոր ծայրերից բերված ուտելիքները և խոստովանեց, որ շատ է սիրում հայկական ծիրանը։

«Բայց ընդհանրապես կարևոր է հայ-կանադական կապը՝ առևտրաշրջանառությունը: Հայտնի է՝ հայ-կանադական ընկերությունը, որ շոկոլադ ու կոնֆետներ է արտադրում, հայկական շատ հիանալի գինիներ կան, որոնք կարող եք գտնել Կանադայում: Ես շատ սիրում եմ վայելել մեկ գավաթ «Կարաս» ու կոնյակ»,-ասաց նա:

Դեսպանն անդրադարձավ նաև հայ-կանադական տնտեսական կապերին և նշեց, որ 2015-ի վերջին ՀՀ-ից դեպի Կանադա արտահանման ծավալը աճել է 35%-ով։

«Իսկ Կանադան մեծ ներդրող է հատկապես Կապանում գործող մի շարք ընկերություններում։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տնտեսական հարաբերություններին, որպեսզի կարողանանք մեր երկու երկրների միջև կապերն ընդլայնել: Աշխատում ենք, որ ավելի լավացնել հայ-կանադական առևտրային ու տնտեսական կապերը, նաև գյուղատնտեսության ոլորտում»,–ասաց նա։

Հարցին թե այս տարին ներդրումներ սպասվո՞ւմ են Հայաստանում կանադական ընկերությունների կողմից, Ջոն Քերն ասաց, իրենք հենց այդ ուղղությամբ են աշխատում, որ կանադական նոր ընկերություններ գան Հայաստան ու ներդրումներ անեն տարբեր ոլորտներում։

Ինչ վերաբերում է դեսպանատունը Մոսկվայից Երևան տեղափոխելու հարցին, ապա դեսպանն ասաց, որ տքնաջան աշխատում են, որ ՀՀ-ի հետ կապերը շատ լավ լինեն:

«Հայաստանում ունենք հյուպատոսություն, Մոսկվայում և Օտտավայում ունենք գործընկերներ , որոնք աշխատում են հայ-կանադական կապերը բարելավվելու ուղղությամբ: Շատ սպասում եմ, որ մեր հարաբերությունները ավելի կբարելավվեն տարիների ընթացքում»,-ասաց նա:

www.tert.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 497


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր