Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS «Միսս Երկրագունդ» գեղեցկության մրցույթ
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 08:30 – Ընդհատակյա շարժման առաջնորդները միջնորդություն են ներկայացրել դատարան. փաստաբան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

«Միսս Երկրագունդ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մարտիրոսյանը` մրցույթի եւ իր ակնկալիքների մասին

Նոյեմբերի 18-ին գյումրեցի գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանը Հայաստանը կներկայացնի հեղինակավոր «Միսս Երկրագունդ» գեղեցկության մրցույթում:

NEWS.am STYLE-ը զրուցեց Լիլիթի հետ` պարզելու, թե ինչպես է վերջինս տրամադրված մրցույթին, ինչ է կարծում իր մրցակիցների մասին և ինչ ակնկալիքներ ունի մրցույթում իր մասնացությունից: Լիլիթը մեզ հետ կիսվեց նաև որոշ անձնական մանրամասներով: 

-Լիլիթերբվանի՞ց եք զբաղվում մոդելային կարիերայով։ 

-2012 թ-ին մասնակցեցի «Միսս Հայաստան» մրցույթին՝ արժանանալով «Միսս Շիրակ» տիտղոսին։ Այնուհետև ինձ այս ասպարեզում աջակցեց «Ատեքս» նորաձևության տան տնօրեն Օլգա Լավրենկոն, և այդպես սկսեցի աշխատել այս ոլորտում։ 

-Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեք: 

-Առհասարակ, շատ եմ կարևորում կրթությունը: Լավ եմ սովորել թե՛ դպրոցում, թե՛ ուսանողական տարիներին: Ավարտել եմ Գյումրիի Պրոգրես համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը, այնուհետև ուսումս շարունակել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Հետագայում էլ ցանկություն ունեմ սովորել Լոնդոնում: 


-Լիլիթ, ինչպե՞ս ստացաք Հայաստանը «Միսս Երկրագունդ» մրցույթում ներկայացնելու հրավեր:

-2015 թ-ին «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից ստացա «Top Model Հայաստան» մրցույթին մասնակցելու հրավեր: Հաղթելով այս մրցույթը` այնուհետև մասնակցեցի Եգիպտոսում կայացած «Top Model Աշխարհ» մրցույթին: Հենց այնտեղ էլ ինձ նկատեցին և առաջարկեցին մասնակցել «Միսս Երկրագունդ» մրցույթին, որը անցկացվելու է Վիեննայում: Սակայն մինչ այդ` նոյեմբերի 7-ին մեկնելու եմ Չինաստան` մասնակցելու «Միսս Բիկինի Տիեզերք 2015» մրցույթին: 

-Հասցրե՞լ եք համացանցի միջոցով հետևել մյուս երկրների ներկայացուցիչներին: Ի՞նչ եք կարծում` ունե՞ք լուրջ մրցակիցներ: 

-Ընդհանրապես,  «Միսս Երկրագունդ» մրցույթը մասնակիցների թվով ռեկորդակիր է համարվում: Այս տարի էլ մրցույթին մասնակցում են ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ: Համացանցի միջոցով արդեն հասցրել եմ ընկերանալ Պորտուգալիայի, Կանադայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է մյուս բոլոր երկրների մասնակիցներին` կարող եմ ասել, որ բոլորն էլ շատ գեղեցիկ են:


-Առհասարակ, ի՞նչ սպասելիքներ ունեք մրցույթից:

-Մրցույթին շատ դրական եմ տրամադրված, սակայն չունեմ ոչ մի ակնկալիք: Աշխատում եմ սպասումներով չապրել, որ հետո չհիասթափվեմ: Կարծում եմ` պետք է ապավինել միայն Աստծուն:

Նախորդ մրցույթին մասնակցելիս շատ խոչընդոտներ ունեցա, ընդհուպ մինչև ահաբեկչական զանգեր: Սակայն շատ ուրախ եմ, որ իմ ընտանիքը միշտ կողքիս է: Ուզում եմ շեշտել, որ հովանավորներ չունեմ և ոչ-ոքից օգնություն չեմ սպասում: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Աշոտ Խաչատրյանին, ում շնորհիվ պատիվ ունեմ Հայաստանը ներկայացնել այս հեղինակավոր մրցույթում: 


-Լիլիթ, համոզված ենք` շատ տղաների կհետաքրքրի` արդյոք մեր գեղեցկուհու սիրտը զբաղվա՞ծ է: 

-Ոչ, սիրտս ազատ է (ժպտում է): 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Մարտիրոսյանը

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 1242


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր