• 08:51 – Երևանի կենտրոնում բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը 
  • 19:14 – Video. Գագիկ Ծառուկյանը մասնակցեց ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ստեփանակերտի «Ազգային վերածնունդ»-ը նոր Գործադիր մարմին է ընտրել

2015թ. հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության 4-րդ համագումարը: Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման, քարոզարշավի և արդյունքների մասին զեկուցումով հանդես է եկել կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Պատվիրակներն անդրադարձել են նախընտրական քարոզարշավի կազմակերպման և անցկացման ընթացքում առաջ եկած խնդիրներին և սխալներին, քննարկել ճնշումներին հակազդելու արդյունավետ մեխանիզմներ:


Համագումարի հիմնական հարցերը կանոնադրության փոփոխությունն ու նոր Գործադիր մարմնի ընտրությունն էր: Գործադիր մարմնի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նրա անդամների թիվը 11-ից կրճատվել է 7-ի, նոր գործադիր մարմնում ընտրվել են 2015թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական և մեծամասնական թեկնածուներ հանդիսացած Տիգրան Գրիգորյանը, Նունե Մելքումյանը, Դիանա Մովսիսյանը, Վլադիմիր Դոլուխանյանը, Վարդան Բալասյանը: Կուսակցության նախագահ է վերընտրվել Հայկ Խանումյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2013թ.-ից: Ընտրվել է նաև նոր վերահսկիչ մարմին:


«Ազգային վերածնունդ» կուսակցությունն ազգային ուղղվածությամբ և սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ արցախյան խորհրդարանական ուժ է, 2015թ. մայիսյան ընտրությունների արդյունքում ստանալով ձայների 5,4 տոկոսը` մեկ պատգամավորով Ազգային ժողովում կազմավորել է «Վերածնունդ» խմբակցությունը:


 


Լուսանկարում 2015թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակն է` Հայկ Խանումյան, Տիգրան Գրիգորյան, Նունե Մելքումյան


 


«Ազգային վերածնունդ» կուսակցություն


Ստեփանակերտ






var post_id = 1412095;




Источник: www.a1plus.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 264


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր