Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Վարչապետն ու Իրանի նախագահի առաջին տեղակալը հանդիպեցին. «Պարսից ծոցը կապել Սև ծովին» » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 08:30 – Ընդհատակյա շարժման առաջնորդները միջնորդություն են ներկայացրել դատարան. փաստաբան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Վարչապետն ու Իրանի նախագահի առաջին տեղակալը հանդիպեցին. «Պարսից ծոցը կապել Սև ծովին»

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունը: Հովիկ Աբրահամյանի և Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցից հետո կայացել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև ՀՀ վարչապետը և ԻԻՀ առաջին փոխնախագահը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:


Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.


Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյան – Քիչ առաջ ավարտվեց Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ, հարգարժան պարոն Ջահանգիրիի և իր պատվիրակության հետ հանդիպումը, որը անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում:


Թե´ առանձնազրույցի և թե´ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու և նոր թափ հաղորդելու հայ-իրանական համագործակցությանը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջև խոր արմատներ ունեցող բարեկամության վրա և ընթանում է փոխադարձ վստահության մթնոլորտում: Մենք ամփոփեցինք ուղիղ մեկ տարի առաջ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև քննարկեցինք ապագա ծրագրերի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:


Եվս մեկ անգամ գոհունակություն հայտնեցինք Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայուն զարգացման, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացեն Իրանի հետ թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափերով համագործակցության համար:


Բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը, մասնավորապես, վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև հումանիտար ոլորտի՝ կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերին:


Մանրամասն անդրադարձանք Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով նշված ծրագրի կարևորությունը՝ ուրախությամբ փաստեցինք, որ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կընթանան  և կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018 թվականին: Միևնույն ժամանակ հստակեցրինք Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա անելիքները և Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի ընթացքը:


Անդրադարձանք նաև ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարևորելով դրանց առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում:


Գոհունակություն հայտնեցինք գյուղատնտեության ոլորտում իրականացվող ծրագրերից, որոնք շատ հաճախ ընթանում են ինչպես միջպետական, այնպես էլ միջմարզային մակարդակներում:  Երկուստեք կարևորվեց նաև մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման կարևոր խնդիրը:


Հատուկ ընդգծվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերու-թյունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է:


Շոշափեցինք նաև ԵԱՏՄ-Իրան հարաբերութուններին առնչվող հարցերը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պատրաստակամություն հայտնեցի աջակցելու ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագոր-ծակցության խորացմանը, մասնավորապես, ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի նախապատրաստվող համաձայնագրի կնքման համատեքստում:


Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում: Շնորհակալություն»:


 


Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրի – Ուրախ եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները զարգացման ուղիով են անցնում: Իմ և ինձ ուղեկցող պատվիրակության և Հայաստանի Հանրապետության պատվիրակության հանդիպման ընթացքում քննարկվել են ամենատարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացմանը վերաբերող խնդիրներ:


Պաշտոնական փոխադարձ այցելությունները շարունակվում են, և ոչ մի սահմանափակում չկա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Տնտեսական բնագավառում «5+1» բանակցությունների շրջանակում Իրանի ձեռք բերած հաջողությունները նոր և դրական պայմաններ են ստեղծում հարաբերությունների զարգացման համար և նոր բնագավառներ բացում նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար:


Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ծրագիրը, որը որոշ ժամանակահատվածի ընթացքում ուներ դժվարություններ, ՀՀ վարչապետի Իրան այցելության ընթացքում և մեր բանակցությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և գործադրած ջանքերի արդյունքում, վերսկսվել է, և համոզված ենք, որ կարճ ժամանակահատվածում կկարողանանք շինարարական աշխատանքները կհասցնենք ավարտին: Կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու երկրների էներգետիկայի նախարարների և հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ պարոն  Չիթչիանի և պարոն Զախարյանի ջանքերի համար: Ճանապարհային, տրանսպորտի,  երկաթգծի և փոխադրումների հետ կապված մենք լավ քննարկումներ ենք ունեցել և համոզված ենք, որ տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության շրջանակում կկարողանանք Պարսից ծոցը կապել Սև ծովին: Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար պարոն Ախունդին  ինձ ուղեկցում է այս այցելության ընթացքում, և հուսով ենք, որ նա լուրջ քննարկումներ կունենա իր գործընկերոջ հետ:


Հայաստանի միանալը ԵԱՏՄ-ին նոր պատուհան է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ազատ տնտեսական գոտիների առկայությունը երկու երկրներում և հատկապես ազատ տնտեսական գոտու գոյությունը ևս դրական պայմաններ է ստեղծում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:  Միաժամանակ նաև որոշեցինք անհրաժեշտ քայլեր իրականացնել մաքսային մեկ պատուհանի մեխանիզմի կիրառման համար՝ սահմանային Նորդուս կետում իրագործել մեկ մաքսային պատուհանի մեխանիզմը:


Վաղը Երևանում և որոշ կարճ ժամանակ հետո նաև Թեհրանում տեղի կունենա երկու երկրների գործարար համաժողովը, որը մեծ խթան կհանդիսանա երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Սա կարող է նաև կարևորություն ունենալ երկու երկրների ժողովուրդների միջև  հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մեր պատվիրակության կազմում են նաև Իրանի նախագահի տեղակալ  և տուրիզմի կազմակերպության ղեկավարը, ով կկարողանա նաև իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում հստակեցնել մշակութային համագործակցության և տուրիզմի բնագավառում հարաբերությունների զարգացման քայլերը: Շնորհակալություն»:


 






var post_id = 1411630;




Источник: www.a1plus.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 613


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր