• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:16 – Լեբկուխեն 

Բնապահպանության նախարարության օտարերկրյա դրամաշնորհները

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների ստացած օտարերկրյա դրամաշնորհների մասին նյութերի շարքը: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ բնապահպանության նախարարության ստացած դրամաշնորհներին:


Բնապահպանության նախարարությունը 2006-2015թթ. ընթացքում դրամաշնորհներ է ստացել Եվրոպական միության տարբեր երկրներից և կառույցներից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից, ՄԱԿ-ից, Կովկասի բնության հիմնադրամից և այլ դոնոր կազմակերպություններից: Վերջին տասը տարում ՀՀ ԲՆ-ն ստացել է շուրջ 81,3 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:


Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շրջանակներում ստացվել է մոտ 15,9 միլիոն դոլար դրամաշնորհ: Այդ գումարով կատարված ծրագրերից են. «ՀՀ-ում օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման և սառնարանային տեխնիկայի կառավարման ծրագիր», «Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում», «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» և «Քաղաքային կանաչ լուսավորություն»: Այս ծրագրերի համար հատկացվել է համապատասխանաբար 1,9 միլիոն, 2,9 միլիոն, 1,2 միլիոն և 1,7 միլիոն ԱՄՆ դոլար: Ստացված դրամաշնորհներով իրականացվել են մի շարք այլ ծրագրեր:


Եվրոպական միության տարբեր կառույցներից վերջին տասը տարում ստացվել է շուրջ 26,8 միլիոն դոլար դրամաշնորհ: Նշանակալից՝ 2,3 միլիոն դոլար, գումար է տրամադրվել ԵՄ/ԿՏԲԿ –ի կողմից «Հարավային Կովկասում հողերի դեգրադացիայի մեղմացման և աղքատության դեմ պայքարի համար հողային ռեսուրսների կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում 2009-2012 թթ.: 2008-2010թթ. ԵՄ/ՏԱՍԻՍ-ի կողմից տրամադրվել է 7,1 միլիոն դոլար «Արևմտյան ԱԵԿԿԱ երկրներում ջրերի կառավարման» ծրագիրն իրականացնելու համար: 2011-2014թթ. «Օդի որակի կառավարում – Եվրոպական հարևանության և համագործակցության արևելյան երկրներ» ծրագրի շրջանակներում ԵՄ/ԵՀԳԳ ներքո տրամադրվել է 9,9 միլիոն դոլար դրամաշնորհ:


Գերմանական կառույցներից ՀՀ ԲՆ-ն ստացել է 18,4 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Մասնավորապես՝ 3,1 միլիոն 2007-2011թթ. «Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքի ստեղծում» ծրագրի համար և շուրջ 9,3 միլիոն 2008-2011թթ. «Աջակցություն Հարավային Կովկասում բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտում» ծրագրի համար:


Եվս 13,7 միլիոն դոլար ԲՆ-ն ստացել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերից (UNDP): Կովկասի բնության հիմնադրամից ԲՆ-ն ստացել է 1,8 միլիոն դոլար դրամաշնորհ: Այլ միջազգային կառույցներից ընդհանուր առմամբ ստացվել է 4,5 միլիոն դոլար դրամաշնորհ:


Նկատենք, որ Ռուսաստանի Դաշնությունից Բնապահպանության նախարարությունը ևս դրամաշնորhներ վերջին տարիների ընթացքում չի ստացել: Եթե պաշտպանության ոլորտից խոսելիս հաճախ նշվում է, թե օգնություն իրականում կա, սակայն այն փաստաթղթին չի հանձվում, ուստի հնարավոր չէ իմանալ, թե ինչ չափերի է այն հասնում, ապա բնապահպանության ոլորտում դժվար թե հնարավոր լինի նման պնդումներ անել:


 


Տաթևիկ Վարդանյան


«Իրազեկ քաղաքացիների միավորում»


 






var post_id = 1411652;




Источник: www.a1plus.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 611


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր