• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում Սոթքի ոսկու հանքում կրակոցների դեպքից

qnnchakan-komiteՔննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Սոթքի ոսկու հանքի տարածքում հնչած կրակոցների դեպքի առթիվ, պարզվել է կասկածյալի ինքնությունը։


Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

2016թ. դեկտեմբերի 1-ին` ժամը 23:10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակել են հանքի անվտանգության աշխատակցի վրա, կա վիրավոր:


Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, ձեռնարկվել անհետաձգելի դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։


Նախնական քննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին` ժամը 23:00-ի սահմաններում, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ Ը-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքում, առերևույթ հանցագործություն կատարած անձը «ԱԿՄ» տեսակ ինքնաձիգով կրակոցներ է արձակել, որի հետևանքով հանքի անվտանգության աշխատակիցը ձախ ոտնաթաթի հատվածում ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել բժշկական կենտրոն:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


Կատարվել է դեպքի վայրի զննություն: Պարզվել է, որ դեպքի վայրը գտնվում է Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշի հարակից տարածքում, որտեղ զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ:


Նախաքննության ընթացքում Սոթքի ոսկու հանքի անվտանգության պետը ներկայացրել է «ԱԿՄ» մոդելի ինքնաձիգ և հայտնել, որ այն վերցրել են կրակոցներ արձակած անձի մոտից` նրան բռնելու պահին:


Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը դեկտեմբերի 2-ին  ձերբակալվել է:


Նշանակվել են դատաբժշկական, մատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ: Հարցաքննվել են մի շարք վկաներ:


Նախաքննությունը շարունակվում է:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 310


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
Я извиняюсь, но, по-моему, Вы не правы. Давайте обсудим.

---

микро займы в украине, телефон в кредит в луцьку з скількох років а также во сколько лет можно пулучить кредит на карте голд универсальная
[reply]ответить[/reply]
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter