Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Միշտ եղել եմ ու կլինեմ ձեր կողքին. Մկրտիչ Արզումանյանն իր աջակցությունն է հայտնել պայքարի մասնակիցներին » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 08:30 – Ընդհատակյա շարժման առաջնորդները միջնորդություն են ներկայացրել դատարան. փաստաբան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Միշտ եղել եմ ու կլինեմ ձեր կողքին. Մկրտիչ Արզումանյանն իր աջակցությունն է հայտնել պայքարի մասնակիցներին

Դերասան Մկրտիչ Արզումանյանը սոցացնցի իր էջում գրել . «Սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի ժողովուրդ։

Ցանկանում եմ անդրադառնալ մեր հայրենիքում այս պահին տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Միշտ եղել եմ ու կլինեմ ձեր կողքին։ Հպարտ եմ մեր հրաշալի երիտասարդներով, ովքեր պայքարում եմ իրենց վաղվա օրվա և իրավունքները պաշտպանելու համար։ Այս օրերին հնչում են նաև բազմաթիվ անհիմն մեղադրանքներ։ Ցանկանում եմ մեկընդմիշտ հայտարարել, որ ես երբեք չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինի որևէ կուսակցության ներկայացուցիչ, սատարող։ Դա հայտնի է բոլորին։ Ոչ էլ երբևէ ձգտել եմ որևէ պետական պարգևի կամ կոչման, որն այսօր շահարկման թեմա է դարձել։


Ինձ համար առավել կարևոր է ժողովրդիս գնահատականը, որին անմնացորդ նվիրվել եմ իմ աշխատանքով և փորձել դրական լիցքեր փոխանցել և՛ իմ հանդիսատեսին, և՛ ինձ հետևողներին։ Ոչինչ չի սահմանափակել իմ ազատ կամքի դրսևորմանը։


Մեր երկրի ապագան մեր ազատամիտ ու արդարամիտ երիտասարդներինն է։


Հ.Գ. Մի խոչընդոտեք մարդկանց ազատ կարծիքն ու բողոքն արտահայտելու իրավունքը։ Պետք չէ զարմանալ։ Դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու»:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 106


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր