• 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

«Ժողովուրդ». Սերգո Կարապետյանը վարչապետի հետ համ Կառավարությունում է «փայ» մտել, համ՝ բիզնեսում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում կտրուկ ավելացել են: Նախարարի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարվա դրությամբ կազմել են 79 հազար 500 դոլար, 78 հազար 200 եվրո եւ 175 մլն դրամ: 2013 թվականի համեմատ 1 մլն 237 հազար դրամով ավելացել է նաեւ նրա աշխատավարձի չափը:



Բացի այս՝ ՀՀ գլխավոր գյուղատնտեսը նախորդ տարվա ընթացքում 13 մլն դրամով վաճառել է BMW X5 3.01 մակնիշի ավտոմեքենա: Գյուղատնտեսության նախարարի կնոջ՝ Նվարդ Հովակիմյանի դրամական միջոցները անցած տարվա դրությամբ կազմել են 20 մլն 500 հազար դրամ եւ 32 հազար 800 դոլար:



Մինչդեռ նախարարի տիկինը տարեկան ստանում է ընդամենը 2 մլն 344 հազար դրամ աշխատավարձ:



Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը, մինչեւ նախարար նշանակվելը, ղեկավարում էր «Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը, որը հանրությանը հայտնի է «Արտֆուդ» ապրանքանիշով: Այս ընկերությունն, ինչպես հայտնի է, կապվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ:



Այլ կերպ ասած՝ Սերգո Կարապետյանը վարչապետի հետ հա՜մ Կառավարությունում է «փայ» մտել, հա՜մ էլ բիզնեսում»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 237

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter