• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

«Իշխանությունը վտանգը հենց ՀԱՄԱԽՄԲՄԱՆ մեջ է տեսնում» (Տեսանյութ)


–Այս ընտրությունները նախորդ ընտրություններից ոչնչով չտարբերվեցին. կրկին էական խախտումներ են եղել,–այս մասին «Ազատության» եթերում ասել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 2–ին տեղի ուենցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։


Նա դրական է գնահատել Գյումրիում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ստացած արդյունքները։


–Շուրջ 100 ձայն է պակասել կուսակցությանը անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Նաև մեծ թվով անվավեր թերթիկներ են եղել, որոնք վերաբերել են հենց մեր կուսակցությանը։ Մենք մեկ ամիս է ընդամենը, որ պաշտոնական գրանցում ենք ստացել և սկսել ակտիվ ներգրավվածություն ցուցաբերել։ Եթե չլինեին խախտումները, մենք մանդատ կստանայինք,–նշել է կուսակցության նախագահը։


Խոսելով ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումներից՝ Վարդան Օսկանյանն ասել է, որ դրանք հիմնականում եղել են իշխող ուժի կողմից՝ ընտրակաշառքներ բաժանել, «դրսից» մարդ բերել քվեարկելու, «կարուսել» անել, կրկնակի քվեարկել և այլ։


–Քվեարկության ընդհանուր արդյունքն աղավաղված է։ Միայն ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ նման բան չի պնդում։ Ե՛վ «Թրանսփարենսի ինթերնեշնլ», և՛ «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունների հայտարարություններում նույնպես ասվում է, որ կրկնակի քվեարկություն է եղել, ցուցակներն ուռճացված են եղել,–ընդգծել է Վ. Օսկանյանը։


Մեր խնդիրը համապետական ընտրություններն են. մենք հայտ ենք ներկայացրել առանցքային ուժ դառնալու, ընտրություններին մասնակցելու, իշխանությանը հավակնելու, և մեր առջև դեռ երկար ժամանակ կա։ Մենք պատրաստ ենք այլոց միանալ, դաշինք կազմել, ցուցակ չգլխավորել, ցուցակում դեր չունենալ, աջակցել ուրիշներին, այսինքն՝ գերնպատակը հասնելն է իշխանափոխության,–ասել է Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ իշխանությունը վտանգը հենցՀԱՄԱԽՄԲՄԱՆ մեջ է տեսնում, և գիտի, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը լուրջ հավակնորդ է լինելու իշխանության համար։


 


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 234


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
gsdfhdfgjghkjhgkgjkyjkjfhkgujkfg
[reply]ответить[/reply]
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter