• 00:29 – Ինչ որ բան էլ մենք պիտի անենք, որպեսզի և’ սրանց ձայնը կտրել տանք, և’ միամիտ հիասթափվողներին թև ու թիկունք լինենք. մի առաջարկ ունեմ 
  • 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Ոստիկանությունն անցել է 24-ժամյա ուժեղացված ծառայության

 ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանությունն անցել է 24 ժամյա ուժեղացված ծառայության։


Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի լույս 24-ի գիշերը մայրաքաղաքը սպասարկող ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուժեղացված ծառայության արդյունքում բացահայտվեցին հանցագործության մի քանի դեպքեր։ Մասնավորապես ավտոառևանգման, համարանիշերի գողության, խանութից պահեստամասերի գողության, ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքեր։


«Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն սկսելուց առաջ հրահանգավորվեցին։ Գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները։ Պարեկայինները պետք է հասարակական կարգի պահպանությունից զատ կանխեն ու թարմ հետքերով բացահայտեն հանցագործության դեպքեր՝ արագ արձագանքելով ահազանգերին։  Կարմիր բերետավորները, «հրեշտակներն» ու Երևանի համայնքները սպասարկող պարեկային ոստիկանները հրահանգավորումից հետո շարժվեցին իրենց վաստահված տարածքներ։


Մաշտոցի պողոտայում պարեկայինները հայտնաբերել են առանց առջևի համարանիշի «x6», որի վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տարածք հրավիրված ճանապարհային ոստիկանների կողմից։ Աջափնյակ վարչական շրջանում էլ հայտնաբերվեց հետևի համարանիշի թվերից մեկը փակված մեքենա։ Այս դեպքում ևս վարորդը վարչական պատասխանատվության ենթարկվեց։


Երևանի տարբեր վարչական շրջաններում պարեկայինները հայտնաբերել ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխել մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող անձանց։

Արձանագրենք, որ ուժեղացված ծառայությունը կանխում է հանցավոր դրսևորումները։ Պատահական չէ, որ դեկտեմբերի լույս 24-ի գիշերը հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ ոստիկանություն չի հնչել։


Էրեբունու ոստիկանները Խաղաղ Դոնի փողոցում կասկածելի վարքագծով երկու երիտասարդի են նկատել, որոնց տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է, որ 22-ամյա Արկադի և 18-ամյա Ավետիս Դավթյանների մոտ եղած հաշվիչ հայելին ու ձայնարկիչը գողացված են։ Եղբայրները հայտնել են, որ դրանք գողացել են Նուբարաշենի խճուղու շենքերից մեկի բակում կայանված «Օպելից»։ Դեպքը տեղի է ունեցել նրանց բերման ենթարկվելուց ժամեր առաջ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք հայտնել են նաև, որ օրեր առաջ Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում կայանված երեք մեքենայից ևս գողություն են արել։

Գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով ծառայողները։ Նրանք Նար Դոսի փողոցում նկատել են ռուսական համարանիշերով «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզել են, որ մեքենան փաստաթղթեր չունի, վարորդը՝ ևս։ Տարածք հրավիրված ճանապարհային ոստիկանության ծառայողները մեքենան տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ այդ ավտոմեքենան գողացված է։ Մասնավորապես, դեկտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ իր «Նիվան» գողացել են։ Ընդ որում, մեքենան հաշվառված է Հայաստանում։


Այն հափշտակած Արսեն Նորպարոնյանը մեքենայի հայկական համարանիշերն ու փաստաթղթերը պահել է, իսկ մեքենայի վրա տեղադրել ռուսական համարանիշեր։ Ոստիկանությունում պարզվել է նաև, որ այդ համարանիշերը ևս գողացված են։ Նախնական տվյալներով՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Արսեն Նորպարոնյանը ռուսական համարանիշերը գողացել է Արաբկիր վարչական տարածքում կայանված մի մեքենայից, որի վարորդը ևս դիմել էր ոստիկանություն։


Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Ոստիկանության Մարաշի բաժանմունք տեղափոխված «Նիվայի» զննությամբ ոստիկանները բեռնախցիկում հայտնաբերեցին երկաթե լինգ և մեքենայի պահեստամասեր։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ պահեստամասերը նույնպես գողացված են։ Դեպքը դարձյալ տեղի է ունեցել Արաբկիր վարչական տարածքում։ Արսեն Նորպարոնյանը բացատրությամբ հայտնեց, որ հայտնաբերվածը գողացել է Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող պահեստամասերի խանութից՝ բերման ենթարկվելու գիշերը։


Այսպիսին էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների՝ դեկտեմբերի լույս 24-ի գիշերը իրականացրած ուժողացված ծառայությունը։ Բնակչության անդորրով ու սեփականության պաշտպանությամբ մտահոգ ոստիկանների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 122


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր