• 17:00 – Բոլոր ուսանողներին՝ ընդամենը մեկ ամսից այս հարցը կլուծվի 
  • 19:02 – Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Ազգային փոքրամասնությունները պետք է լինեն իշխանամետ. Կնյազ Հասանով

Քրդական համայնքի ներկայացուցիչները դիմել են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը՝ նրանց ցուցակում ներգրավելու խնդրանքով. Tert.am-ին ասաց քրդական համայնքը ներկայացնող ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը:


«Ես միշտ ասել եմ, որ ազգային փոքրամասնությունները պետք է լինեն իշխանամետ, կառավարամետ, որովհետև մենք մեր համայնքային հարցերը լուծում ենք կառավարության, իշխանությունների հետ: Անցյալ անգամ մենք եղել ենք «Հանրապետական» կուսակցության ցուցակներում, այսօր փոխվել է իրավիճակը, ժողովուրդը գնում է նոր իշխանությունների հետ, մեր համայնքն էլ է այդ իշխանությունների հետ գնում, և մենք առաջարկել ենք մտնել նորից ՔՊ ցուցակ՝ որպես  իշխանական կուսակցություն»,-ասաց նա:


Ըստ Հասանովի՝ դեռևս պատասխան չեն ստացել։


«Դեռևս մեզ պատասխան չեն տվել, հավանաբար մյուս շաբաթ արդեն կլինի պատասխանը, եթե համաձայնեն, կմտնենք այդ կուսակցության ցուցակ՝ որպես ազգային փոքրամասնություն»,-ասաց նա:


Նշենք, որ ազգային փոքրամասնությունների համար ներկայացվածությունը խորհրդա­րանում օրենքի պահանջ է: Ընտրական օրենսգրքում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայացվածությանը վերաբերող դրույթի համաձայն՝ ՀՀ ազգային փոքրամասնություններից ներկայացված կլինեն եզդիները, ռուսները, ասորիներն ու քրդերը, յուրաքանչյուրը՝ մեկական պատգամավորով:


Կնյազ Հասանովը նշեց, որ բացի իրենից, այլ թեկնածուներ ևս ունեն. «Քննարկման հարց է: Համայնքը կորոշի, եթե ինձ որոշեն, ուրեմն ես կգլխավորեմ»,-ասաց նա:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 13


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր