• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:16 – Լեբկուխեն 

Խոստանում են ստուգումներով մինչև տարեվերջ չզզվեցնել և տնտեսվարողների «զահլեն» չտանել

ՀՀ Կառավարության՝ երեկ ընդունած որոշման համաձայն՝ տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները կտրուկ կսահմանափակվեն: Այսինքն՝ ստուգումներ կիրականացվեն միայն բարձր ռիսկային գոտում գտնվող տնտեսվարողների մոտ: Իբրեւ բարձր ռիսկայնության գոտում գտնվող ընկերություն ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը գործադիրի հաստատման է ներկայացրել համապատասխան նախագիծը, մատնանշել է գազալցակայանները:


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ասել է. «Այս որոշման ընդունումը շատ կարեւոր է եւ դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա: Այդ առումով հանձնարարում եմ բոլոր նախարարներին խստագույնս հետեւել օրենքի տառին եւ այս որոշմամբ սահմանված կարգավորումներին: Մյուս կողմից՝ հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքերում գրավոր դիմել համապատասխան նախարարին կամ Կառավարության աշխատակազմ, որին, երաշխավորում եմ, սահմանված կարգով ընթացք կտրվի ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից:


Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին, կարեւորելով պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը, ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հսկողական միջոցառումները պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքերում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա, ֆինանսական ցածր կարգապահություն դրսեւորող հարկ վճարողների նկատմամբ»: Այսինքն՝ ստացվում է, որ մինչ այս տեսչությունները, տեղին-անտեղին ստուգումներ են իրականացրել եւ տնտեսվարողների «զահլեն տարել են»: Իսկ երբ արդեն բանը բանից անցել է, եւ տնտեսվարողների շրջանում կամաց-կամաց սկսել են «ապստամբության» ծիլերը հասունանալ, իշխանությունները որոշել են իրենց ստուգողներին ետ կանչել` տնտեսվարողներին հնարավորություն տալով մի փոքր շունչ քաշել:


Հովիկ Աբրահամյանը հարկային ստուգումներին անդրադառնալով եւ դրանք եւս պակասեցնելու հանձնարարական տալով՝ փաստացի ընդունել է, որ դրանք եւս շատ դեպքերում անտեղի են իրականացվում: Խոսքը «հանձնարարականներով» ստուգումների մասին է: Բանն այն է, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն. «Ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են …»: Այսինքն՝ հարկային ստուգումը չի կարող իրականացվել «հանձնարարականի» հիման վրա, պետք է լինի հանձնարարագիր, կամ ինչպես ընդունված է ասել՝ հարկային ծառայությունում «կարմիր հանձնարարագիր»: Այս փաստաթղթի մասին զեկուցվում է մինչեւ ամենաբարձր ատյաններ՝ որպես օրինական գործընթացի:


Մինչդեռ տնտեսվարողները տարիներ շարունակ ինչ-որ «հանձնարարական»-ներով ստուգումների մասին են պատմում: Որպես կանոն, այդ տնտեսվարողները «լեզու են գտնում» հարկային տեսուչների հետ, որպեսզի ստուգումը չանցկացվի, իսկ «հանձնարարականն» էլ պատռվում եւ դեն է նետվում: Այս երեւույթի մասին տնտեսվարողները աշխատում են չբարձրաձայնել, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ եթե անգամ իրենք պնդեն օրենքով իրենց տրված իրավունքները, ապա դրա արդյունքում հաստատ ոչինչ չեն շահի, որովհետեւ հարկային տեսչության «սեւ ցուցակում» հայտնվելուց հետո իրենք պարբերաբար «օրինական» գնդակոծման կենթարկվեն, մինչեւ, ի վերջո, ստիպված կլինեն իրենց բիզնեսը փակել եւ արտագաղթել Հայաստանից: Այսինքն՝ գործարարները բոլորից լավ գիտեն, որ միակ տարբերակը «լեզու գտնելն է», այլ լուծում գոյություն չունի:


Իսկ միգուցե Հովիկ Աբրահամյանը հենց ա՞յս երեւույթի մասին էր երեկ ակնարկում, որպեսզի առաջիկայում այլեւս ստուգման «հանձնարական»-ներ «տակից» չգրվեն, եւ տնտեսվարողները հնարավորություն ունենան մի քանի ամիս շունչ քաշել:

Տեսնենք, թե ինչ արդյունք կլինի:


ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 442


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր