• 17:00 – Բոլոր ուսանողներին՝ ընդամենը մեկ ամսից այս հարցը կլուծվի 
  • 19:02 – Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա

ՀԱՊԿ ԽՎ նիստը որոշվել է Երևանից տեղափոխել Մոսկվա, այս մասին լրագրողներին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։



«ՀԱՊԿ ԽՎ նիստի անցկացումը որոշվել է տեղափոխել։ Եվ հիմա այդ մասին հայտարարեց Վյաչեսլավ Վոլոդինը՝ Պետդումայի խորհրդի նիստին։ Այն անց ենք կացնելու հոկտեմբերի 29-30-ը՝ Մոսկվայում, ոչ թե Հայաստանում», — ասել է Կալաշնիկովը։


Ըստ նրա՝ որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ։


«Հնարավոր է, որ ՀՀ ԱԺ-ն լուծարվի հոկտեմբերի վերջին։ Եթե ամեն բան այնպես ընթանա, ինչպես մենք ենք ենթադրում, ապա ո՞ւմ հետ ենք անցկացնելու նիստը, ժամանակավո՞ր պաշտոնակատարների. դա անտրամաբանական է և սխալ», — հավելել է նա։


Այդ իսկ պատճառով, նշել է Կալաշնիկովը, ՀԱՊԿ ԽՎ նիստը «հանգիստ կերպով կտեղափոխվի Մոսկվա»։


«Իսկ երբ Հայաստանում ամեն բան կարգին կլինի, կաշխատենք գործող պատգամավորների և գործող վարչապետի հետ», — եզրափակել է Կալաշնիկովը։

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 17


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր