• 16:30 – Ովքե՞ր են ընտրելու «Ալյանս»-ին արտահերթ ընտրություններին 
  • 13:27 – ՌԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ չպետք է դոլար օգտագործվի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Բենթլի Սամոն օրհնեց նոր քաղաքապետին․ հին Հայաստանից ազատվելը հեշտ չէ

Նոր իշխանությունները հաճախ են խոսում նոր բարքերի և նախկինին մերժելու մասին։ Թվում էր, թե նախկին գործիչները, որոնք իրենց գործունեությամբ հոգնեցրել են հասարակությանը այլևս տեղ չեն ունենա նոր իշխանությունների կողքին։


Այսօր Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունն էր։ Որքան էլ որ զարմանալի լինի շատերի համար, նոր քաղաքապետին ողջունելու և բարեմաղթանքներ հղելու հնարավորություն էր տրված նախկին իշխանությունների խնջույքի սեղանների անպակաս մասնակից Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, որն առավել հայտնի է Բենթլի Սամո մականվամբ։ Այս հոգևերոկանը բազմաթիվ աղմկոտ պատմությունների կիզակետում է եղել։ Նա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ նաև օֆշորային հայտնի սկանդալի գլխավոր հերոսներից մեկն էր։


Ու հիմա դժվար է հավատալ, որ նոր իշխանությունները մերժում են նախկին ամեն արատավոր բան։ Տպավորություն է, որ չեն մերժվում նրանք, ովքեր հասցնում են հավատարմության երդում տալ նրանց։ Կճոյանի ներկայությունը և բարեմախթանքի խոսքերը լավագույն վկայությունն են, որ հին Հայաստանից այդքան էլ արագ չենք ձերբազատվի։


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 13


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր