• 16:30 – Ովքե՞ր են ընտրելու «Ալյանս»-ին արտահերթ ընտրություններին 
  • 13:27 – ՌԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ չպետք է դոլար օգտագործվի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Կոստանյանը «դավաճանությունից» հետո գնացել է ՀՀԿ. Սերժ Սարգսյանի հետ զրույցը «հեշտ չի ընթացել»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Հայտնի հայտարարությունից հետո՝ երեկոյան, Գեւորգ Կոստանյանը գնացել է ՀՀԿ գրասենյակ, ՀՀԿ-ականներն ահավոր տարակուսած են եղել նրա «դավաճանությունից»։ Խոսակցությունը Սերժ Սարգսյանի հետ «հեշտ չի ընթացել»՝ տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը։ Եվ չնայած Կոստանյանը վստահեցրել է, որ ոչինչ չի փոխվել, ինքը մնում է թիմի անդամ, թիմն ինչ որոշի՝ կանի եւ առաջիկայում շարունակելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, այդուհանդերձ, նախօրյակին՝ ՌԴ դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի թաղմանը մասնակցելու մեկնած, որոշ տեղեկություններով՝ ՌԴ դատախազ Յ․ Չայկային հանդիպած Կոստանյանի վարքագիծը խորը զարմանք է առաջացրել ողջ ՀՀԿ-ի մոտ։


ՀՀԿ-ում կարծում են, որ Կոստանյանի հայտնած մտքերը թիմը կապիտուլացնելու հզոր ազդակ էր։ Մոսկվա մեկնելուց առաջ Կոստանյանը հանդիպել էր նաեւ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ։ Եվ դա Միրզոյանի միակ հանդիպումը չի եղել «կարկառուն» ՀՀԿ-ականների հետ․ ընտրությունների պատրաստվող իշխանությունը ոչ միայն փորձում է իր կողմը քաշել ՀՀԿ-ական պատգամավորներին, այլեւ փորձում է թարմացնել իր կադրային բանկը, վարչապետն անգամ նման հայտարարություն արեց, որ բոլորի պոտենցիալը պետք է օգտագործվի։ ՀՀԿ-ական գաղափարական թեւի հետ հանդիպումներում Միրզոյանը հարցադրում է արել․


«Ո՞նց եք տեսնում զարգացումները, որտե՞ղ եք ձեզ տեսնում այդ զարգացումներում»։ ՀՀԿ-ականների մի մասը չորով հասկացրել է՝ «չենք տեսնում», մյուսները պատրաստ են «համագործակցության»։ Իշխանությունների կադրային որոնումները չեն ավարտվում պատգամավորների շրջանակներով․ նրանք հանդիպում են նաեւ նախկին իշխանությունների «պրոֆի» համարվող կադրերի հետ, բանակցում։ Նման «հետաքրքիր» հանդիպումներ ունենում է նաև Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի դեպ, նա արդեն «գիտի»՝ քաղաքապետարանից ով է մնալու եւ ով է գնալու»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 19


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր