• 16:30 – Ովքե՞ր են ընտրելու «Ալյանս»-ին արտահերթ ընտրություններին 
  • 13:27 – ՌԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ չպետք է դոլար օգտագործվի ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Լիլի Մորտոն էլ կարող է դառնալ պատգամավոր․ նրա մեջ առավել շատ ինֆորմացիա կա կուտակված

Առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության  տոտալ հաղթանակը ակտիվացրել է շատերին։ Բոլորն էլ լավ են հասկանում, որ այս ընտրություններում ՔՊ-ի կազմում մասնակցելով իրենց անելիք չի լինելու, քանի որ հասարակությունը պատրաստ է առանց ցուցակին նայելու, վստահելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր ձայնը տալ այդ քաղաքական ուժին։ Այս ընտրությունները ՔՊ-ականների համար նման կլինի «օդից մանդատ բռնելուն»։


Ահա այս ֆոնին ակտիվացել են նաև տարբեր շոուներով հայտնի անձիք։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը պատկանող լրատվամիջոցով իր մտադրությունների մասին է խոսել Հովհաննես Ազոյանը․«Ուղիղ տասը տարի է՝ ինչ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, որն արդեն փոխակերպվել է քաղաքականության: Այս ընթացքում ես անուղղակի զբաղվում էի նաեւ քաղաքականությամբ, այդ ռեսուրսն իմ մեջ կուտակվել է, որը պետք է ռեալիզացվի: Ես պետք է ռեալիզացնեմ իմ ներսում եղած ինֆորմացիան, գիտելիքը, ունակություններն ու քաղաքական տրամաբանությունը: Հեղափոխության ժամանակ իմ ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցի, որը շատ հարցերում ինձ պարտավորեցնում է այսօր»,-ասել է Հովհաննես Ազոյանը:


Հետաքրքիր է, թե ի՞նչ ինֆորմացիա է կուտակվել Հովհաննես Ազոյանի մեջ, որ նա այն միայն պատգամավորական մանդատ ստանալուց հետո կարող է փոխանցել։ Նա խոսում է ակտիվ հասարակական կեցվածքի մասին, բայց իր պես հազարավորներն են ունեցել նման կեցվածք ու անհասկանալի է, թե դա ինչ առավելություն է տալիս։ Պառլամենտ օրինաստեղծ կառույց է, Հայաստանը ներկայացնում է տարբեր միջազգային կառույցներում ու այստեղ պետք են  պատրաստված մարդիկ։ Հովհաննես Ազոյանի դեպքում դժվար է պատկերացնել, թե նա ինչպես է Հայաստանը ներկայացնելու ԵԽԽՎ-ում, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում ու նման այլ կառույցներում կամ ինչպես է զբաղվելու օրինաստեղծ գործունեությամբ։


Եթե մարդկանց նման ցանկություններով է կազմվելու ՔՊ ցուցակը, ապա լավ կլինի, որ ինստագրամ սոցիալական ցանցում հայտնի Լիլի Մորտոն էլ ներգավվի։ Հովհաննես Ազոյանի դեպքում դժվար է ասել, թե նրա ներկայությունը ԵԽԽվ ինչ կտա Հայաստանին, բայց Լիլի Մորտոյի դեպքում վստահ կարելի է ասել, որ Հայաստանի դիրքերը բավական կամրանան։

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 14


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր