• 08:51 – Երևանի կենտրոնում բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը 
  • 19:14 – Video. Գագիկ Ծառուկյանը մասնակցեց ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

ԱԺ նիստը՝ ուղիղ. քննարկման կներկայացվեն Վճռաբեկ դատարանի անդամի և ԱԺ ԿԳ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցերը

Ազգային ժողովը շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքները: Այսօր ԱԺ-ի քննարկմանը կներկայացվի Վճռաբեկ դատարանի անդամի ընտրության հարցը, ինչպես նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:


Նշենք, որ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն առաջադրել է Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը:


Իսկ մինչ այդ ԱԺ նիստերի դահլիճի հարակից նախասրահում այսօր ևս տեղի կունենան ընտրություններ: ԱԺ-ը փակ քվեարկությամբ կընտրի Վճռաբեկ դատարանի նախագահին: Առաջադրված թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է:


Անմիջապես հետո ԱԺ-ն գաղտնի քվեարկության կդնի Սահմանադրական դատարանի անդամի թեկնածության հարցը: Դատավորի թափուր պաշտոնում ՀՀ վճռաբեկ դատարանն առաջադրել է Վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանի թեկնածությունը:


Օրվա երկրորդ կեսին, ԱԺ կանոնակարգի համաձայն, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 9


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր