• 08:51 – Երևանի կենտրոնում բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը 
  • 19:14 – Video. Գագիկ Ծառուկյանը մասնակցեց ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Հայաստանում սեփականության իրավունքը չի՞ գործում

«Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ալեքսանդր Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքներին.«Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 մլն դոլար և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ», — նշեց նա՝ կոչ անելով մի շաբաթվա ընթացքում հանել այդ գումարը և վերադարձնել պետբյուջե:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը կոնկրետ սեփականության իրավունքի խախտում է: Քանի դեռ չկա դատարանի օրինական որոշում, որոևէ մեկը չի կարող անձին զրկել իր սեփականությունից, անգամ վարչապետը, անգամ, երբ վարչապետը բոլորի սիրելին է:


Իհարկե շատերս համոզված ենք, որ Սաշիկ Սարգսյանը ՊԱԶ քշելով չի այդ կարողությունը կուտակել, բայց մենք դիկտատուրա չենք ստեղծում, որտեղ երկրի առաջնորդի խոսքը նաև դատավճիռ լինի: Սա վտանգավոր ճանապարհ է, որով պետությունը տանում է Նիկոլ Փաշինյանը: Սա պետության հիմքերի խարխլում է: Սա նաև խոսում է, այն մասին, որ վարչապետ Փաշինյանը ադեկվատ չի մոտենում խնդիրներին ու իր հակառակորդների կողմից պրովոկացիան նրան մղել է ոչ օրինական դաշտ: Իսկ գուցե հենց սա էր նրանց նպատակը, որեսզի աշխարհին ցույց տան, թե Հայաստանում դիկտատուրա է ծնվում:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 9


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր