• 17:00 – Բոլոր ուսանողներին՝ ընդամենը մեկ ամսից այս հարցը կլուծվի 
  • 19:02 – Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Չեմ կարծում, որ Սահմանադրությունը փոխվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի համար. Շարմազանով

Այն կարծիքին չեմ, որ սահմանադրությունը փոխվել է Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարման համար, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ռուսական «НТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը:


«Երկրորդ նախագահի գնահատականները Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեզ համար նորություն չեն: Այդ բարեփոխումների և′ նախօրեին, և′ այդ ընթացքում եղել են քաղաքական գործիչներ, պաշտոնաթող նախագահներ, ովքեր դեմ են արտահայտվել», — ասաց Էդուարդ Շարմազանովը:


Նա նշեց, որ կարող է վերահաստատել միայն ՀՀԿ-ի դիրքորոշումն այս առումով՝ սահմանադրական բարեփոխումները և խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտությունը կար:


«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետին, ես այն կարծիքին չեմ, որ Սահմանադրությունը փոխվել է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով պաշտոնավարի: Սահմանադրությունը փոխվել է շատ ավելի կարևոր հիմնավորումներով, որի մասին մենք խոսել ենք», — ասաց Շարմազանովն՝ ընդգծելով.


«Սերժ Սարգսյանի առաջադրման վերաբերյալ ևս եղել են տարբեր կարծիքներ: Ես գտնում եմ, որ ապրիլի 17-ի դրությամբ Սերժ Սարգսյանի ընտրվելը բխում էր Հայաստանի Հանրապետության պետական շահից, քանի որ այն ժամանակվա իրողություններով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր ընտրություններում քաղաքական մեծամասնություն ու, ըստ Սահմանադրության, մենք պետք է որոշեինք՝ ում ենք վստահում վարչապետի պաշտոնը, իսկ մենք մեր թիմում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ավելի մարտահրավերներին դիմակայալու, ավելի լավ ազգային անվտանգությունը գիտակցելու ու Արցախի շահը պաշտպանելու, ավելի իմաստուն, փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանը, չունեինք»:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 22


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր