• 17:00 – Բոլոր ուսանողներին՝ ընդամենը մեկ ամսից այս հարցը կլուծվի 
  • 19:02 – Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Արա Մինասյանը դատի է տվել Առողջապահության նախարարին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը, դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:


«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մինասյանը Թորոսյանի դեմ օգոստոսի 24-ին դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ նախարարը հրապարակայնորեն ներողություն խնդրի և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքի: Այս գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը: Բանն այն է, որ հուլիսի 27-ին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ աշխատանքից հեռացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանին, քրեաիրավական բնույթի մեղադրանքներ ներկայացրեց ոչ միայն Արա Մինասյանի, այլև բժշկական կոլեկտիվի հասցեին:


«Մարդիկ, որոնք մասնակցել են կեղծիքին, հիմա ցույց են անում: Ո՞նց չասես: Սա կազմակերպված հանցավորություն է, ու այդ բանդայի մի մասը ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի աթոռից: 99 տոկոս վստահ եմ, որ կան քրեական տարրեր, քանի որ գումարները շորթվել են պետությունից», — ասել էր նա:


Հավանաբար այս արտահայտություններն էլ առիթ են դարձել, որ Մինասյանը դիմի դատարան: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս օրերին Մինասյանը բացակայում է ՀՀ-ից»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 22


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր