• 08:51 – Երևանի կենտրոնում բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը 
  • 19:14 – Video. Գագիկ Ծառուկյանը մասնակցեց ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Օֆշորում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած միջոցները սառեցվելու են ու վերադարձվելու Հայաստան. Վարչապետ

Այսօր Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտում արեց. նա հայտարարեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր բանկային հաշվեհամարներից միայն մեկին կա 30 մլն դոլար։


Նա չբացահայտեց, թե դա որ պաշտոնյան և ում եղբայրն է, որի հաշվեհամարին այդքան խոշոր գումար կա։


«Այդ գումարի հետ կապված չափազանց դժվար է քննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար հայտարարագիր չի ներկայացրել և ֆորմալ առումով կան դժվարություններ այդ գումարի մասով հետաքննություն անելու ու առգրավելու համար։ Այդ է պատճառը, որ մենք պետք է լրջորեն մտածենք անցումային արդարադատության նոր մարմիններ ձևավորելու մասին։ Ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է, մինչև վերջ, մինչև վերջ», — հայտարարեց Փաշինյանը։


Միաժամանակ, վարչապետը հորդորեց արդարադատության նոր ձևավորվելիք մարմինները չշփոթել արտակարգ դատարանների հետ։


Նա տեղեկացրեց, որ միջազգային բազմաթիվ կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի կառավարությանը՝ բացահայտելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած ակտիվները օֆշորային գոտիներում, սառեցնելու և Հայաստան վերադարձնելու հարցում։


«Մենք պետք է ամեն ինչ անենք այդ գործիքից արդյունավետ օգտվելու համար», — հայտարարեց Փաշինյանը։

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 18


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր