• 19:53 – Թեժ գիծը Երևանի քաղաքապետարանի զարկերակն է 
  • 19:44 – Ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կշարունակվի նաեւ ապագայում. Հայկ Մարության 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Ընտրակեղծարարների խմբերը այս ընտրություններում անելիք չունեն

Այսօր կառավարության նիստի օրակարգում էր Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին հարցը : 


Զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը խոսելով նախագծից նշեց, որ նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած օրը Երևան համայնքում նշանակել և անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:

3. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյու¬ջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից ինն ամսում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատ¬կացնել 87,660.7 հազար դրամ, որից բյուջետային ծախ¬սերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 3330.5 հազար դրամ, իսկ «Կապի ծառայություններ» հոդվածով` 84,330.2 հազար դրամ:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ծանուցման ծախսերի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն №1 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» № 1717-Ն որոշման №№ 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն 2 և 3 հավելվածների:

Նախարարը նշեց նաև որ ընտրությունների օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 30-ից 40 օրվա ընթացքում:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի մեջ անդրադարձ կատարեց կարևոր խնդրի նշելով , որ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները նոր կառավարության առաջին ընտրություններն են և հույս հայտնեց որ դրանք պետք է լինեն բացառիկ, օրինականության, թափանցիկության և արդարության առումով, նշելով.


«Ընտրակեղծարարների խմբերը այս ընտրություններում անելիք չունեն, իսկ եթե պարզվի որ անելիք ունեն այդ պահին գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը:


Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության: ՀՀ քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի և սա ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է»:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 27


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր