• 08:51 – Երևանի կենտրոնում բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը 
  • 19:14 – Video. Գագիկ Ծառուկյանը մասնակցեց ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ընդհատակյա շարժման առաջնորդները միջնորդություն են ներկայացրել դատարան. փաստաբան

Փաստաբան Արթուր Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, բարձրաձայնելով ոստիկանությունում տեղի ունեցող ապօրինությունները.«2018 թվականի օգոստոսի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, բավարարել է իմ և փաստաբան Արմեն Սողոմոնյանի բողոքը՝ Արայիկ Էդիկի Անտոնյանի ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ և կարգադրելով նրա անհապաղ ազատ արձակումը: Նշված դատական ակտով նաև ըստ էության հաստատվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Նոր-Նորք վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Գևորգ Հովհաննիսյանի կողմից կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) նախատեսված հանցագործություններ: Հիշյալ քննիչը մեր պաշտպանյալին ձերբակալելու արձանագրության մեջ որպես նրան ձերբակալելու հիմք է նշել այն, թե «ականատես»-ը Արայիկ Անտոնյանին ուղղակիորեն մատնանշել է որպես հանցագործություն կատարողի, այն դեպքում, երբ նման փաստ օբյեկտիվ իրականության մեջ չի եղել: Ավելին՝ մեր բողոքի քննության ժամանակ քննիչը իբրև «ականատեսի մատնանշում» է ներկայացրել ինչ-որ մի անձի ցուցմունք, որը ստացվել է ձերբակալումից մոտ երկու ժամ անց և, որը նշված անձը վերջում հրաժարվել է ստորագրել՝ պահանջելով փաստաբան: Փաստաբանի ներկայանալուց հետո, երբ նշված անձը հրաժարվել է ցուցմունք տալ, նրան ձերբակալալ են, որպեսզի ստիպեն պնդել չստորագրված ցուցմունքը»,- գրել է Գրիգորյանը:


Սակայն իր պաշտպանյալի նկատմամբ,  դեպքից 2 օր անց կրկին կալանավորելու միջնորդություն է նորկայացվել  դատարան, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում  փաստաբանը արել է հետևյալ գրառումը, որտեղ նշվում է, որ իրավապահ մարմինները ովքեր կալանավորման միջնորդություն են ներկայացրել, դրա հիմքում դրված է եղել վերջիններիս՝ ազատ շարադրանքը, առանց որևէ լուրջ հիմքերի, նշելով.  «2-րդ սերիա: Այսպիսով, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության բաժինը, որտեղ ոստիկանների հետ նստում են նաև քննչական կոմիտեին պատկանող քննիչները, ակտիվ կերպով ծավալում է ընդհատկյա գործունեություն, որի նպատակը ապօրինի՝ առանց օրենքով սահմանված առիթների և հիմքերի առկայության քրեական գործ հարուցելու, իսկ այնուհետև նշված քրեական գործի շրջանակներում մարդկանց ապօրինի ձերբակալելու, նրանց նկատմամբ ճնշում գործադրելու եղանակով նրանցից ցուցմունքներ կորզելու համար քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելն է: Հենց այս նպատակով ընդհատակյա շարժման առաջնորդները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ իրենց իսկ կողմից ապօրինի ձերբակալված և դատարանի արդար վերաբերմունքի շնորհիվ ձերբակալումից ազատված՝ իմ և փաստաբան Արմեն Սողոմոնյանի պաշտպանյալ Արայիկ Էդիկի Անտոնյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրում պետք է լսվի այսօր ժամը 13:00-ին: Միջնորդության հիմքում են դրել իրենց ազատ շարադրանքը»:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 21


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր