• 08:51 – Երևանի կենտրոնում բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը 
  • 19:14 – Video. Գագիկ Ծառուկյանը մասնակցեց ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Շանթ Հարությունյանը որպես քաղբանտարկյալ բանտում է

Լրանում է Շանթ Հարությունյանի` բանտից գրված բաց նամակով Կառավարությանը տրված եռամսյա ժամկետը: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Շանթ Հարությունյանի որդին` Շահենը: Նա ասաց, որ այս ընթացքում հուսով էր, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, սակայն դեռևս մի շարք քաղբանտարկյալներ շարունակում են անազատության մեջ մնալ:


«Կապ չունի, որ իմ հայրը քաղբանտարկյալ է, Հայաստանում այդ երևույթը պետք է բացառվի, տեղ չունենա»,- ասաց նա:


Շահենն ասաց, որ եթե այս հարցը չլուծվի, իրենք պայքարի ուղիներ կմտածեն և այդ մասին կհայտարարեն:


«Նա ներման դիմում չի գրելու, համաներում չի խնդրելու, չի կատարել հանցագործություններ, նա քաղբանտարկյալ է ճանաչվել երկրի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- նշեց նա:


Շահենն ասաց, որ դեռևս չեն պատրաստվում որևէ քաղաքական ակցիա իրականացնել, քանի որ կան ուժեր, որոնք ցանկանում են օգտվել դրանից: Շահենը նաև հերքեց շրջանառվող լուրերն այն մասին, թե հորն առաջարկել են ազատ արձակել, սակայն նա մերժել է: Շանթին առաջարկել են բաց ռեժիմի անցում, ինչը խափանման միջոցի փոփոխություն չի համարվում: Շահենի խոսքով՝ Կառավարությունում այսօր իր պայքարակից ընկերներն են, սակայն նրանց կողմից ևս անտարբեր լռություն է:


«Շանթ Հարությունյանը, որպես քաղբանտարկյալ, բանտում է, նա այնտեղ սպասում էր Ռոբերտ Քոչարյանին, նրանք խոսելու շատ բան ունեին, ցավոք, այդ խոսակցությունը տեղի չունեցավ. քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանն՝ ազատության մեջ»,- ասաց Շահենը:


Այդուհանդերձ, Շանթ Հարությունյանի որդին ասաց՝ հոր ազատությունն իր համար կարևոր է, սակայն երկրի անկախությունն ու ազատությունն ավելի կարևոր են, ուստի կարող են դեռևս որոշ ժամանակով էլի հետաձգել այդ պայքարը, քանի որ Հայաստանում հեղափոխությունը դեռ չի ավարտվել, պետք է նաև արժեքների հեղափոխություն տեղի ունենա:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 19


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր