• 08:51 – Երևանի կենտրոնում բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը 
  • 19:14 – Video. Գագիկ Ծառուկյանը մասնակցեց ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ոստիկանության անգործության հետևանքով խախտվեց կարծիքների արտահայտման իրավունքը

Այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախատեսել էր ասուլիս, որը տապալվեց, բողոքի ակցիա իրականացնողների կողմից:


Այս կապակցությամբ Politik.am-ը կապ հաստատեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով կարևորեց, որ այս դեպքով գործ ունենք Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի երկու հոդվածների ապահովման հետ:


« Բողոքի ցույցի մասնակիցներն իրականացրեցին իրենց հավաքների ազատության իրավունքը, որը պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածով, սակայն մամլո ասուլիս նախաձեռնողները չկարողացան իրականացնել Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրենց իրավունքը, այն է՝ կարծիքների արտահայտման ազատության իրավունք:


Մենք ունեցանք մի փաստ, երբ մի կողմը իր իրավունքը կարողացավ իրականացնել, իսկ մամուլի ասուլիսի նախաձեռնողները չկարողացան իրականացնել Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրենց իրավունքը, որը պետք է ապահովեր ոստիկանությունը»,- ասաց Արթուր Սաքունցը :


Իրավապաշտպանը իր մտահոգությունն հայտնեց առ այն, որ մի կողմի իրավունքների իրականացումը չպետք է հանգեցներ մյուս կողմի իրավունքների չիրականացման, և որ սա լուրջ բացթողում է համապատասխան մարմինների կողմից:


«Ականատես չեղանք իրավապահ մարմինների ջանքերին, որոնք միտված կլինեին ապահովելու կարծիքի արտահայտումը: Բողոքի ակցիայի մասնակիցները կարողացան իրենց դիրքորոշումն արտահայտել և գնալ, իսկ իրավապահ մարմնի աշխատողները որոշ ժամանակ անց կարող էին ասուլիսի սրահը ապահովել, որպես ասուլիսի նախաձեռնողները իրենց ասուլիսը իրականացնեին, սակայն նման բան տեղի չունեցավ»,-նշեց Սաքունցը հավելելով, որ այս մասով մտահոգվելու առիթ կա , քանի որ կապ չունի՝ թե ում ասուլիսն է ՝ այնուամենայնիվ յուրաքանչյուր ոք, անկախ նրանից, թե նրա նկատմամբ ինչպիսի հանրային վերաբերմունք կա , պետք է կարողանա կարծիքն արտայտելու իր իրավունքն կյանքի կոչել:


Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությանը, համաձայն որի իշխանությունները վախեցել են, որ Քոչարյանը կխոսի և շատ կարևոր հայտարարություն կանի, այդ պատճառով ակտիվիսների են ուղարկել ասուլիսը տապալելու համար, Սաքունցն ասաց, որ իրավունքի չիրականացումն է հիմք ստեղծել նման մանիպուլյատիվ հայտարարություններով հանդես գալու համար:


Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ազատ արձարկվեց, քանի որ վերաքննիչ դատարանն վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 18


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր