Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին. Զեյնալյանը՝ Քոչարյանի պաշտպաններին քննադատողներին » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 21:04 – Ստամբուլի հայաբնակ Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է կատարվել 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին. Զեյնալյանը՝ Քոչարյանի պաշտպաններին քննադատողներին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ուղղված քննադատություններին:


«Նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ:


Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս համատեղ ջանքերը, իրավաբանական օգնության, այդ թվում՝ քրեական գործով պաշտպանության իրավունքն արդարադատության հիմնասյունն է:


Մարդու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է ցանկացած անձի՝ անկախ անձի կարգավիճակից, մեղսագրվող հանցանքի բնույթից, նախկինում զբաղեցրած պաշտոնից, նրա կողմից իրականացրած գործունեությունից և այլ հանգամանքներից:


Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ժողովրդավարական պետության ու հասարակության հիմնաքարերից է, ինչպես նաև կայուն և հաշվետու պետական համակարգ ունենալու գրավականը:


Ինչ վերաբերում է մեղադրյալի իրավունքների պաշտպանությանը, ապա նշված դեպքերում առանց որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավոր չէ ապահովել ոչ անձի իրավունքների պաշտպանությունը, ոչ էլ արդարադատության իրականացումը:


Հարկ է նշել, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:


Մինչև դատարանի կողմից կայացրած մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը յուրաքանչյուր մեղադրյալ համարվում է անմեղ, ուստի՝ փաստաբանը չի կարող ստանձնել դատավորի դերը և հրաժարվել որևէ անձի պաշտպանությունից՝ ելնելով նրա մեղավորության կանխավարկածից:


Փաստաբանների կողմից կոնկրետ մեղադրյալի պաշտպանությունը ստանձնելուց հրաժարվելը կհանգեցնի արդար դատաքննության և արդարադատության մատչելիության իրավունքի կոպիտ ոտնահարման: Քրեական արդարադատությունը հիմնված է մրցակցության և գործառութային տարանջատման սկզբունքների վրա: Այլ կերպ ասած՝ դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է ջանասիրաբար կատարի իր գործառույթը. դատախազը մեղադրի, դատավորը դատի, իսկ պաշտպանը՝ պաշտպանի իր վստահորդին օրենքով չարգելված միջոցներով և ելնելով նրա նպաստավոր շահերից: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել իրավունքի գերակայություն և իրական ժողովրդավարություն:


Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ մարդկության և խաղաղության դեմ հանցանքներ կատարելու մեջ մեղադրվող անձանց համար ապահովվել է իրավաբանական օգնությունը՝ ղեկավարվելով արդարադատության շահով:


Հարկ է ընդգծել նաև, որ անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին: Հայաստանի Հանրապետությունում գործում է անձնական պատասխանատվության սկզբունքը, այսինքն՝ որևէ այլ անձ չպետք է կրի մեղսագրվող արարքից բխող բացասական հետևանքները: Ուստի՝ պետք է բացառել փաստաբանների դեմ ուղղված ատելության ալիքն ու խոսքը, ինչը պայմանավորված է, ընդամենն, օրենքով հանրության անունից իրենց վրա դրված պարտականությունները կատարելով:


Կառավարությունը կարևորում է փաստաբանների մասնագիտական գործունեության առանձնահատուկ դերը ժողովրդավարական հասարակություն կերտելու ճանապարհին և հայտնում է, որ այդ դերից բխող գործունեությանը խոչընդոտելը խաթարում է արդարադատության բուն էությունը:


Կոչ եմ անում հանդուրժողականության, հարգանքի՝ մարդկային իրավունքների հանդեպ՝ ընդհանրապես, ու պատվի և արժանապատվության հանդեպ՝ մասնավորապես»,- գրել է նախարարը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 10


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր